Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ300 գր. կարագ,
1 բաժակ շաքարավազ,
10ձու,
1 ճգ. քացախ,
0,5 թգ. սոդա,
200 գր. թթվասեր,
աղ,
1 տուփ վանիլին,
ալյուր,
1,5 բաժակ կտրատած ընկույզ,
2 ճգ. կակաո,
4 ճգ. տաք կաթ
200 գր. հալած կարագը 1 բաժակ շաքարավազով լավ հարել: Ավելացնել 5 ձվի դեղնուց, 1 ճգ. քացախը խառնել կես թեյի գդալ սոդայով, լցնել 200 գր. թթվասերի վրա, խառնել և ավելացնել զանգվածին: Դանակի ծայրով ավելացնել աղ, 1 տուփ վանիլին և այնքան ալյուր, որ ստացվի ոչ պինդ` փափուկ խմոր: Խմորը բաժանել մասերի, ինչպես ցուցադրված է նկարում և դնել ջեռոցը:
ՄԻՋՈւԿ.- 5 ձվի սպիտակուցը 0,5 բաժակ շաքարավազով խփել: Ավելացնել 1,5 բաժակ կտրատած ընկույզ, խառնել և քսել պատրաստի գնդիկների վրա:
2 ճգ. կակաոն, կես բաժակ շաքարավազը, 4 ճգ. տաք կաթը անընդհատ խառնելով եռացնել: Վերցնել կրակից և ավելացնել 100 գր. կարագ: Տաք-տաք լցնել խմորեղենի վրա և դնել սառնարանը:
Խոսքեր չկան Թողել է Գոհար-ը (8 Aug 2011) օրը
Շատ,շատ համեղ է Թողել է Գյուլնարա-ը (29 Jan 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Խնձորով պարզ թխվածք Քաղցրեղեն Կարտոֆիլ Ռուլետ Ընկույզով կեքս Բալով տորթ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!