Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Բիսկվիթ: Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 30 Jan 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Որպես չափ ես օգտագործում եմ յոգուրտի դատարկ բաժակ
3 կամ 4 ձու
2 յոգուրտի բաժակի չափով շաքարավազ
3 նույն բաժակի չափով մաղած բարձրորակ ալյուր
1 բաժ մածուն
1 բաժ ձեթ կամ հալած կարագ
1 ծրարիկ փխրեցուցիչ կամ 1 թ գդ սոդա
վանիլին

Պատրաստման եղանակները

Սա իմ ամենասիրաշատ օգտագործած բաղադրատոմսն է: Որակով, հաջող, փափուկ բիսկվիթ պատրաստելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո, վերջապես գտել եմ այս տարբերակը, որ միշտ լավ արդյունք է տալիս:
Բարձր բիսկվիթ պատրաստելու ամենակարևոր գաղտնիքը ձուն ճիշտ հարելու մեջ է:Շատ կարևոր են ալյուրի որակը և մեր ջեռոցի ջերմաստիճանը,
Սկզբում առանձնացնում ենք ձվի դեղնուցները սպիտակուցներից և միքսերով լավ տրորում շաքարավազի հետ, մինչև լավ սպիտակի, ավելացնում ենք մածունը(կարող եք նաև ձեր ուզած համի յոգուրտ կամ սմետան ավելացնել), շարունակում ենք լավ խառնել, քիչ քիչ ավելացնում ենք մաղած ալյուրը, սոդան, ձեթը կամ կարագը (կարագով ավելի համով է ստացվում): Սա դնում ենք մի կողմ, խնամքով լվանում ենք միքսերի հարիչները և ուրիշ ամանի մեջ լավ հարում ձվի սպիտակուցները, մինչև պինդ փրփուր դառնա: Սա խնամքով միացնում ենք մնացած խմորին, խառնում վերևից ներքև մինչև դառնա միատարր մասսա: Մինչ այդ մեր ջեռոցը տաքացնում ենք 175-180, մասսան լցնում ենք լավ ձեթոտած ամանի մեջ և թխում, թավան դնում ենք ջեռոցի մեջտեղից մի աստիճան ներքև, որպեսզի եթե շատ բարձրանա, վերևի մասը չայրվի: Պատրաստ լինելը փորձում ենք փայտիկով: Մինչև թխածքի տեսք չունենա, ջեռոցի բերանը չբացել: Խմորի մեջ կարող եք ձեր ճաշակով համեր ու գույներ ավելացնել, օրինակ՝ կակաո, շոկոլադի կտորներ, լիմոնի քերած կեղև, մրգի կտորներ, ընկույզ, չամիչ,,,,,,

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Բիսկվիթ Բիսկվիթ Բիսկվիթ
Այցելուների արձագանքները (12):

Շատ մատչելւ ու լավ բաղադրատոմսեր են։ Թողել է Ռուզաննա-ը (2 Dec 2015) օրը

Shat hamexer shnorhakalutyun Թողել է Arev-ը (5 Jul 2015) օրը

Շատ լավ բաղադրատոմս է:Շատ համեղ ու լավ ստացվեց:Անչափ շնորհակալություն Թողել է Էմմա-ը (21 Jan 2015) օրը

Իսկ կրեմ? Թողել է Դիանա-ը (9 May 2014) օրը

Շաաատ լավ բաղադրատոմս էր, շատ մերսի․․ Թողել է Սիրուն-ը (24 Sep 2013) օրը

Շատ համեղ էր: Շատ շնորհակալություն բաղադրատոմսի համար; Թողել է Անահիտ-ը (11 Aug 2013) օրը

Շատ համեղ էր Թողել է Անահիտ-ը (11 Aug 2013) օրը

Շատ ուրախ եմ,որ փորձել եք և ստացվել է Թողել է nueva-ը (11 Oct 2012) օրը

Շաաաաաատ լավն էր ու շաաաաաաաատ համով էր: Թողել է Նարինե-ը (17 Aug 2012) օրը

ԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՄ'Շատ համեղ ստացվեց,մերսի բաղադրատոմսի համար. Թողել է Անուշ-ը (12 Jun 2012) օրը

Ես փորձել եմ շատ համով էր շատ հեշտ ստացվեց, շնորհակալություն . Թողել է Ժաննա-ը (14 Apr 2012) օրը

Ես փորձել եմ շաաաատ համով էր Թողել է Արմինե-ը (4 Feb 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.38/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (183 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

ԽՆՁՈՐՈՎ ԿԵՔՍ Ելակով տորթ Տորթ Միմոզա Խնձորով պարզ թխվածք Փոքրիկ Կեքսեր

- Այս ռեցեպտը նայել են - 021377

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!