Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Գիշեր-Ցերեկ: Տեղադրող` Գոհարիկ 12 տարեկան | Ավելացման ամսաթիվ` 17 Jun 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

6 ձու
2 բաժակ շաքարավազ
2 բաժակ մածուն
1 թեյի գդալ սոդա, քացախ
1 տուփ վանիլին
1 սուրճի բաժակ ձեթ
600 գր. ալյուր

Պատրաստման եղանակները

Վերը նշվածները լավ խառնում ենք, բաժանում ենք երկու մասի. մի մասին ավելացնում ենք կակաո, իսկ մյուս մասին` ոչ:Նախօրոք ջեռոցամանը պատում ենք կարագով և ալյուրով, ապա լցնում ենք խմորները և զգուշությամբ խառնում:Թխում ենք 200 աստիճանի տակ 40րոպե տևողությամբ: Վերջում վրան կարող ենք ավելացնել գլազուր կամ շաքարի փոշի: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:

Այս ռեցեպտը չունի նկարներ

Այցելուների արձագանքները (2):

Բարև Ձեզ,ես ձեզ իմ տարբերակն եմ առաջարկում գիշեր-ցերեկ թխվածքի.3 ձուն կես բաժակից մի փոքր ավել շաքարավազի հետ լավ հարում ենք,ավելացնում կես տուփ սմետան,խառնում,հետո 1 բաժակ ու կես ալյուր,լավ խառնելուց հետո ավելացնում ենք կես բանկա խտացրած կաթ.նույնը երկրորդ շերտի համար վերջում ավելացնում ենք կակաո,մեկ շերտը սպիտակ,մյուսը շագանակագույն.կրեմի համար վերցնում ենք մեկ բանկա խտացրած կաթ և մեկ պաչկա կարագ.լավ հարելուց հետո դնում ենք սառնարանում որ սառչի.թխվածքի վրա կարող ենք կտրատած ընկույզ լցնել.փորձեք շատ համեղ է,բարի ախորժակ... Թողել է Էմմա-ը (16 Jun 2014) օրը

Շնորհակալություն լավ ռեցեպտի համար,շատ համեղ է ստացվում :Խորհուրդ եմ տալիս , որ բոլորդ փորձեք և անուշ անեք: Թողել է Լիլիթ-ը (2 Aug 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.12/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (58 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կաթնաշոռով և պեչենիով թխվածք Շոկոլադով բիսկվիթ Արջուկ խմորեղեն Ելակով կեքս Տիրամիսուն

- Այս ռեցեպտը նայել են - 012765

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!