Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Դեղձով Բլիթ: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 25 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

0,5 կգ դեղձ
200 գր կարագ կամ մարգարին
1 բաժակ շաքարավազ
2 թեյի գդալ վանիլ
3 ձու
1 թեյի գդալ սոդա(քացախով մարած)
ալյուր այնքան, որ ստացվի պինդ խմոր

Պատրաստման եղանակները

Նախապես թուլացած կարագը շաքարավազով տրորել, ավելացնել ձվերը, սոդան, ալյուրը և խմոր հունցել: Ձևաթավան պատել կարագի շերտով, վրան լցնել խմորի2/3 մասը և մատներով հարթեցնել:
Դեղձերը լվանալ, կորիզները հեռացնել, կտրատել և շարել խմորի վրա:
Խմորի մնացած մասից ձողեր պատրաստել և ցանցանման դասավորել դեղձերի վրա:
Բլիթը մոտ 30 րոպե եփել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Դեղձով Բլիթ
Այցելուների արձագանքները (4):

Դեղձի տեղ մալինայի մուրաբա ես լցնում, շատ համովա։ Թողել է qridnn-ը (5 Oct 2014) օրը

Շատ ապուշ բաղադրատոմս էր Թողել է Արփինե Գալստյան-ը (28 Nov 2012) օրը

փորձեցի այդքան էլ լավ չեր խորհուրդ չեմ տա!!!! Թողել է Քնարիկ -ը (12 May 2012) օրը

Փորձեցի շատ համեղ էր........................... Թողել է Արմինե-ը (20 May 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.35/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (88 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Համեղ թխվածք Մրջնաբույն Շոկոլադե տորթ Կաթնաշոռով Պեչենի Նարնջով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 012714

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!