Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
ԵՌԱՇԵՐՏ ՏՈՐԹ: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 16 Jun 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

1,5 բաժակ ալյուր
1,5 բաժակ շաքարավազ
3 ձու
350 գր թթվասեր
1,5 ճաշի գդալ կրախմալ
1,5 թեյի գդալ սոդա
2 բաժակ աղացած ընկույզ
0,5 բաժակ մակ
0,5 բաժակ մանր կտրատած չիր
1 տուփ խտացրած կաթ
100 գր կարագ
բուսական յուղ

Պատրաստման եղանակները

Ալյուրը, շաքարավազը, թթվասերը, կրախմալն ու սոդան բաժանել 3 հավասար մասերի: Մի մաս շաքարավազը հարել 1 ձվի հետ, ավելացնել 1-ական մաս կրախմալ, թթվասեր, ալյուր, սոդա և 1 բաժակ ընկույզ:

Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, մեջը լցնել ստացված խմորը և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 20 րոպե, մինչև պատրաստ լինի:

Մակը տաք ջրով լվանալ, ցողել եռման ջրով ու անմիջապես քամել: Կրկին ցողել եռացրած ջրով ու թողնել 1 րոպեի չափ: 1 ձուն հարել շաքարավազի հաջորդ մասի հետ, կրկին 1-ական մաս ավելացնել մյուս բաղադրիչներից, սակայն այս դեպքում ընկույզի փոխարեն ավելացնել մակը: Թխել տորթի երկրորդ շերտը նույն ջերմաստիճանով:

Մնացած 1 ձուն հարել մնացած շաքարավազի հետ, ավելացնել մյուս բաղադրիչները և կտրատած չիրը: Թխել երրորդ շերտը:

Խտացրած կաթով ու կարագով կրեմ պատրաստել և միացնել տորթի շերտերը հետևյալ հերթականությամբ` ընկույզովը, մակովը, չրովը: Տորթի երեսը պատել մնացած 1 բաժակ աղացած ընկույզով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
ԵՌԱՇԵՐՏ ՏՈՐԹ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.09/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (80 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե աքաղաղ Դեղձով Բլիթ սպիտակ նուշով հարսանյաց տորթ Համեղ Տոնական Տորթ Շոկոլադե Տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 009977

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!