Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ելակով Էկլեր: Տեղադրող` Լինա | Ավելացման ամսաթիվ` 8 Jun 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր:

1 բաժակ ջուր
125 գր.կարագ
աղ ըստ ճաշակի
4-5 ձու
1 բաժակ ալյուր:

Միջուկ:

500 մլ. սերուցք
4 ճգ. շաքարի փոշի
300-400գր. ելակ
վանիլի փոշի:

Գլազուր:
սև շոկոլադ:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար ջուրը լցնել կաթսայի մեջ, ապա ավելացնել կարագն ու աղը և դնել կրակին: Երբ ջուրը կեռա, ավելացնել ալյուրը, կրակը մեղմացնել և այդպես խառնել երկու երեք րոպե: Ապա վերցնել կրակից, թողնել մեկ երկու րոպե սառչի, իսկ հետո հատ-հատ ավելացնել ձուն, ամեն ավելացնելուց զանգվածը խառնել: Հետո ջեռոցամանը կարագով պատել, և խմորը հերթականությամբ լցնել տակդիրի մեջ, իրարից որոշակի հեռավորությամբ: Ջեռոցը նախապես տաքացնել 15-20 րոպե բարձր ջերմաստիճանի տակ, ապա դնել խմորները, և իջացնել ջերմաստիճանը: Երբ պատրաստ կլինեն էկլերները դուրս հանել ջեռոցից:
Կրեմի պատրաստման համար յուղային սերուցքը հարել շաքարի փոշու և վանիլի փոշու հետ միասին: Ապա ավելացնել ելակը, նորից հարել մի քանի րոպե:
Գլազուրի պատրաստման համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա:
Էկլերը մեջ լցնել կրեմը, ապա գլազուր անել և զարդարել թարմ ելակով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ելակով Էկլեր Ելակով Էկլեր Ելակով Էկլեր Ելակով Էկլեր Ելակով Էկլեր Ելակով Էկլեր Ելակով Էկլեր Ելակով Էկլեր
Այցելուների արձագանքները (1):

Շատ ախորժալի տեսք ունի Թողել է Նունե-ը (5 Jul 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.91/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (53 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կալլա Ելակով թխվածք ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ -ԽՆՁՈՐՈՎ և ԴԱՐՉԻՆՈՎ ԶԵԲՐ Բիսկվիթ

- Այս ռեցեպտը նայել են - 010495

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!