Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ելակով Տորթ: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 28 Mar 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Բիսկվիտ`

7 հատ ձու
200գր. շաքարավազ
120գր. ալյուր
75գր. կրախմալ
վանիլին:

Կրեմ`

2 հատ սպիտակուց
100գր. շաքարավազ
300գր. թթվասեր
վանիլին:


Բեզե զարդարելու համար`

1 ձվի սպիտակուց
100գր. շաքարավազ
վանիլին:

Ինչպես նաև`

400գր. ելակ,
նանա:

Պատրաստման եղանակները

Բիստվիտի պատրաստման համար ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից: Շաքարավազը բաժանել երկու մասի, մի մասը լավ հարել սպիտակուցի հետ, իսկ մյուս մասը դեղնուցի հետ: Ալյուրը, կրախմալը,
վանիլինը միասին խառնել: Ձվի սպիտակուցը և դեղնուցը միասին խառնել, ավելացնել ալյուրը, լավ խառնելուց հետո լցնել կաթսայի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում: Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, ապա բաժանել երկու մասի:
Կրեմի պատրաստման համար ձվի սպիտակուցները հարել 50գր. շաքարավազի և վանիլի փոշու հետ միասին: Մնացած 50 գր շաքարավազը հարել թթվասերի հետ միասին: Ապա սպիտակուցին ավելացնել թթվասերը և խառնել գդալով: Այս կրեմը քսել մի խմորի վրա, ապա վրան շարել կտրատված ելակը, ելակի վրա նույնպես կրեմ քսել: Ապա դնել երկրորդ խմորը: Ամբողջ տորթը պատել կրեմով:
Բեզեի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, ապա հարիչով լավ հարել, այնուհետև դնել ջրի գոլորշու վրա, 8 րոպե այդպես հարելուց հետո, վերցնել գոլորշու վրայից: Այս բեզեով զարդարել տորթը, ըստ ցանկության, կարող եք տորթին տալ զամբյուղի տեսք: Ինչպես նաև զարդարել տորթը ելակով և նանաով: Բարի ախորժակ:
Նշեմ, որ այս բաղադրատոմսը վերցված է ռուսական կայքերից մեկից:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ելակով Տորթ Ելակով Տորթ Ելակով Տորթ Ելակով Տորթ Ելակով Տորթ Ելակով Տորթ Ելակով Տորթ Ելակով Տորթ Ելակով Տորթ
Այցելուների արձագանքները (2):

փորձեմ ու կասեմ....;) Ի՞սկ կլինի բեզեի փոխարեն զավարնոյ կրեմ լինի։ Թողել է Ասիա-ը (11 Feb 2014) օրը

Լավնաաաա Թողել է Նունե-ը (8 Mar 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.21/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (105 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մեծ տվիքս Նարնջային էտյուդ Հայկական փախլավա Էկլեր Ջեմով Ռուլետ

- Այս ռեցեպտը նայել են - 014495

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!