Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ելակով թխվածք: Տեղադրող` Անժելա | Ավելացման ամսաթիվ` 4 Dec 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

100 գր. շաքարավազ,
100 գր կարագ,
0,5 բաժակ թթվասեր,
1,5 բաժակ ալյուր,
1 թգ սոդա:

ՄԻջուկի համար`

500 գր. թարմ կամ սառեցված ելակ,
1 բաժակ թթվասեր,
1 ձու,
1 բաժակ շաքարավազ,
2 ճգ. ալյուր:

Պատրաստման եղանակները

Խմորի համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը և շաքարավազը, լավ խառնելուց հետո ավելացնել ալյուրը և սոդան:
Խմորը դնել տակդիրի մեջ, վրան շարել ելակները: Այնուհետև թթվասերը, ձուն, շաքարավազը, ալյուրը միասին խառնել և ավելացնել ելակի վրա: Եփել ջեռոցում 50 րոպե180 ջերմաստիճանում : Կարող եք մատուցել և սուրճի, և թեյի հետ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ելակով թխվածք
Այցելուների արձագանքները (3):

Շնորհակալություն, իսկապես շա՜տ համեղ է․ հաճախ եմ պատրաստում։ Թողել է Անահիտ-ը (12 Jun 2015) օրը

Կլասս Թողել է Հասմիկ-ը (15 Nov 2011) օրը

Սարքեցի, բայց մի քիչ տարօրինակ ստացվեց, մեյտեղը շատ համեղ էր, իսկ կողքերը սուխարիի նման չորացած: Ի՞նչն էր պատճառը: Թողել է Սաթենիկ Ղազարյան-ը (1 Jun 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.05/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (41 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կիվիյով Կեքս ֆրանսիական կիտրոնով տաղտ Ելակով Փրփրուն Տորթ Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Բելգիական Տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 007415

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!