Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ելակով տորթ: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 16 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

13 ձու,
2 բաժակ շաքարավազ,
2 բաժալ ալյուր,
400 գր. ելակ,
1 բաժակ շաքարի փոշի,
1 ճ.գ. կարտոֆիլի ալյուր,
1 տուփ վանիլին,
0.5 լ գոլ կաթ

Պատրաստման եղանակները

10 ձուն հարել 2 բաժակ շաքարավազով: Լավ հարելուց հետո ավելացնել 2 բաժակ ալյուր, դանդաղ հարել, լցնել համապատասխան կաթսայի մեջ և թխել գազի վրա (շատ մարմանդ կրակի վրա): Թխելուց հետո մեջտեղից կտրել:
Միջուկ.- 400 գր. ելակը լավ լվանալ: 300 գր. ելակը պատառաքաղով տրորել և ավելացնել 2-3 ճ.գ. շաքարավազ, ապա եփել 5-10 րոպե մարմանդ կրակի վրա:
Կրեմ.- 3 ձուն լավ խառնել 1 բաժակ շաքարի փոշուն, ավելացնել 1 ճ.գ. կարտոֆիլի ալյուր, վանիլին, կես լիտր գոլ կաթ և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը: Կրակից վերցնել, 5-10 րոպե խառնել: Բիսքվիթի առաջին շերտի վրա լցնել ելակից պատրաստված խյուսը, վրան լցնել կրեմը և դնել երկրորդ շերտը: Վերին շերտին քսել կրեմ և զարդարել մնացած 100գր. ելակով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ելակով տորթ Ելակով տորթ
Այցելուների արձագանքները (1):

իմ կարծիքով հիանալի է Թողել է Քրիստինե-ը (29 Dec 2015) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.04/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (69 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տոնական Տորթ Ամանորյա Տորթ Թխվածք Շոկոլադ Մանդարինե հյութեղ տորթ Շոկոլադե թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 013789

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!