Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
ԶԵԲՐ: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 27 May 2016
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Անհրաժեշտ են
Շաքարավազ` 2 բաժակ
հավի ձու` 5 հատ
կարագ` 200 գ
թթվասեր` 1 բաժակ
ցորենի ալյուր` 2 բաժակ
փոշի կակաո` 2 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակները

Պատրաստման եղանակը
1. Ձվերը շաքարավազի հետ հարել մինչև սպիտակ փրփուր ստանալը: Ավելավնել ալյուրը, սոդա, հալեցրած և սառած կարագը, թթվասերը և լավ խառնել:
2. Խմորը բաժանել երկու հավասար մասի: Մի մասում ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, մյուսի մեջ` 2 ճաշի գդալ կակաո: Խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն: Խմորը պետք է լինի ոչ թանձր թթվասերի մածուծիկությամբ:
3. Լայն տարրան (26–28 սմ) պատել կարագով: Կենտրոնում հերթով լցնել տարբեր խմորներից` մեկական ճաշի գդալ: Չխառնել:
4. Թխել կես ժամ` նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Եթե տորթի վերին մասն արդեն լավ եփել է, իսկ մեջտեղի հատվածը` դեռ ոչ, ապա պետք է տորթը ծածկել ալյումենե բարակ թիթեղով, իսկ ջերմաստիճանն իջեցնել միչև 180 աստիճան և թխել մինչև ամբողջությամբ պատրաստ լինելը: Բարի վայելում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
ԶԵԲՐ
Այցելուների արձագանքները (1):

Շատ լավ ստացվեց, փորձեցի։ Թողել է Մարինա-ը (11 Feb 2017) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.50/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.5/5 (30 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Համեղ Ռուլետ Տորթ ՙՙԶեբրա՚՚ Մարցեպան Նարնջով տորթ Տորթ Կապուչինո

- Այս ռեցեպտը նայել են - 004505

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!