Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԷկլերների համար-կես լիտր ջուր,
200 գր կարագ,
500 գր ալյուր,
1 թգ. աղ,
10 խոշոր կամ 12 փոքրիկ ձվեր
խմորի տակի շերտի համար-
200 գր ալյուր,
120 գր կարագ,
50գ շաքարավազ
կարամելի համար-
100 գր շաքարավազ,
1/8 լ ջուր,
3 ճգ. լիմոնի հյութ, որ չշաքարակալի
բացի դրանից կարտոն կամ հաստ թուղթ՝կոն պատրաստելու համար,
յուղաթուղթ,
ձեթ՝ յուղելու համար
Մի քիչ դժվար է պատրաստելը, համբերություն է պահանջում, բայց արժի չարչարանքը, բացի նրանից, որ շատ համեղ է, հաջողությամբ զարդարում է տոնական սեղանը:
Սկզբում պատրաստում ենք ներքևի շերտը: Նշված նյութերը խառնում ենք իրար, կլոր գրտնակում՝ 40 սմ տրամագծով և թխում 180-ի տակ: Թղթից կոն ենք պատրաստում, սա փաթաթում ենք յուղաթղթով, կոնը պետք է լավ ամուր ստացվի, դրա վրա ենք հավաքելու մեր բուրգը:Պատրաստում ենք մոտ 600 փոքրիկ էկլերներ, լցոնում մեր ուզած կրեմով, թողնում ենք, որ սառչեն:
Կարամելի համար եռացնում ենք շաքարավազը ջրի մեջ 5 րոպե, ավելացնում ենք լիմոնի հյութը:
Բուրգը պատրաստելու համար՝ հերթով վերցնում ենք էկլերները, թաթախում կարամելի մեջ և հավաքում կոնի վրա,սկսելով ներքևից, կոնի վրա նախօրոք ձեթ եք քսում,որ հեշտ լինի պոկելը:Վերջում կարող եք զարդարել ձեր ճաշակով
Շաաատ սիրունա, բայց ներվերա պետք: Թողել է Անի-ը (26 Apr 2012) օրը
Շատ գեղեցիկ է ստացվել: Ես նույնը պատրաստել եմ առանց կոնի օգնությամբ: Կարող եք փորձել շատ հեշտ է, ուղակի ամեն հարգից հետո պետք է սպասել մի քիչ պետք է սպասել, մինչև կպչի: Թողել է Սիլվա-ը (13 Oct 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Տորթ Մարկիզ Փախլավա ֆրանսիական կիտրոնով տաղտ Տորթ Վալենտին Նուտելլա






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!