Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Էկլեր: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 17 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

240 գր. սառը ջուր,
200 գր. կարագ,
2 թգ. շաքարավազ,
1 բաժակ առաջին տեսակի ալյուր,
8 ձու,
1 բաժակ շաքարավազ,
3 կերակրի գդալ ալյուր,
0,5 լ. կաթ

Պատրաստման եղանակները

Էմալապատ ամանի մեջ լցնել 1 բաժակ սառը ջուր (240 գր.), ավելացնել 100 գր. կարագ, 2թգ. շաքարավազ, դնել կրակին և խառնելով եռացնել, ապա կրակից իջեցնել և միանգամից վրան լցնել 1 բաժակ առաջին տեսակի ալյուր, շատ արագ խառնել, նորից դնել մարմանդ կրակի վրա և մոտ մի 5 րոպե արագ-արագ գդալով հունցել, ոչ թե խառնելով, այլ գդալի ուռուցիկ մասով սեխմելով խմորը, ապա շուռ տալ, նորից սեղմել, մինչև որ մի քիչ բովածի հոտ զգացվի: Ապա իջեցնել, թողնել մի քանի րոպե հովանա, այնպես, որ մատը դիմանա ջերմությանը և 6 ձու մեկ-մեկ ջարդել ու աստիճանաբար խառնել խմորին: Ստացված խմորից թեյի լիքը գդալով վերցնել և դնել ջեռոցի սառը թիթեղի վրա: Դնելիս խմորը իսկույն չի անջատվում գդալից. դրա համար իջնող խմորը գդալով պտտեցնել այնպես, որ բրգաձև նստի թիթեղի վրա: Դասավորել միմյանցից հեռու-հեռու (ստացվում է22-25 հատ) և ջեռոցում եփել: Ջեռոցի կափարիչը պետք է լավ փակված լինի, որպեսզի խմորը փքվի, բարձրանա և մեջը դատարկություն առաջանա: Կարելի է նաև խմորը երկարավուն դնել թիթեղի վրա և ստանալ այդ ձևի էկլեր:
ԿՐԵՄ.- 2ձվով և 1 բաժակ շաքարավազով գոգլի անել, ավելացնել 3 կերակրի գդալ ալյուր և խառնելը շարունակելով ` աստիճանաբար ավելացնել 0,5 լ. եռացրած ու սառեցրած կաթ, դնել կրակին և անընդհատ խառնել մինչև բարձրանա: Թողնել գոլանա, ավելացնել 100 գր. կարագ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Էկլեր Էկլեր Էկլեր
Այցելուների արձագանքները (8):

Ես ինչ վատ բաղադրատոմս էր, ափսոս 8 ձուն, որ գնաց աղբաման։ Թողել է Կարինե-ը (20 Jan 2017) օրը

Նառա ջան շատ հիանալի բաղադրատոմս էր, շաատ մերսի․․․ Թողել է Սիրուն-ը (4 Oct 2013) օրը

Շատ շնորհակալություն մանրամասն նկարագրելու համար Թողել է Սիմա-ը (18 Feb 2013) օրը

Շատ շնորհակալություն Թողել է Շուշան-ը (4 Oct 2012) օրը

Խմորի պատրաստման եղանակը հիանալի էր, Շնորհակալություն, Թողել է Աննա-ը (31 Mar 2012) օրը

Շնորակալություն հինալի բաղադրատոմս էր Թողել է ժենյա-ը (18 Dec 2011) օրը

Հարգելի Նառա, օգտակար աշխատանք եք կատարում, կիսելով այս ոլորտում Ձեր իմացությունը մեզ հետ: Շնորհակալություն Կոնկրետ էկլերի այս բաղադրատոմսը շատ լավն է, միայն բոլորիս է հայտնի, որ sէկլերն ունի գաղտնիք "պսկելու". Կարող եք օգնել որևէ խորհրդով այս հարցում: Ինչի հետ այդ երևույթը կապ ունի, ջերմաստիճանի, թե...? Թողել է Լուիզա-ը (4 Oct 2011) օրը

Ես կարծում եմ, որ վերը նշված բաղադրատոմսը հիանալի բաղադրատոմս է, և կցանկանայի, որ յուրաքանչյուր տնային տնտեսուհի հետաքրքրվի այս կայքով:ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Թողել է Անաստասիա-ը (19 Jun 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.37/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (177 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Թխվածք Վալենտին Ծտի կաթ Թխվածք Մրջնաբույն Ամանորյա Տորթ Խնձորով պարզ թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 024272

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!