Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Էկլեր: Տեղադրող` Լարիսա | Ավելացման ամսաթիվ` 2 Oct 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

1 բաժակ ջուր,
1 բաժակ ալյուր,
100 գր. կարագ,
4 հատ ձու,
պտղունց աղ:

Կրեմի համար`

2 բաժակ կաթ,
2 հատ ձու,
1 բաժակ շաքարավազ,
2 ճգ. ալյուր
վանիլի փոշի,
100-200 գր. կարագ,
1 թգ. կակաո,
մանրացված ընկույզ:

Գլազուրի համար`

սպիտակ շոկոլադ,
կաթնային շոկոլադ,
սև շոկոլադ,
կարգ:

Պատրաստման եղանակները

Խմորի համար կաթսայի մեջ լցնել ջուրը, կարագը, աղը և դնել մարմանդ կրակի վրա, եփել այնքան, միչև կարագը կհալչի: Այնուհետը ավելացնել ալյուրը, արագորեն խառնել և վերցնել կրակից: Հետո թողնել, որ մի քիչ սառչի, որից հետո հատ - հատ ավելացնել ձվերը և ամեն անգամ լավ հարել հարիչով, որպեսզի խմորը դառնա միասեռ: Երբ խմորը պատրաստ կլինի, 1սմ հաստությամբ 10-12սմ երկարությամբ խմորներ պատրաստել և եփել նախապես տաքացված ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև խմորը կդառնա ոսկեգույն:
Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը, ալյուրը ձեռքով լավ հարել և եփել մարմանդ կրակի վրա: Եփելու ընթացքում անընդհատ խառնել: Երբ զանգվածը կխտանա, վերցնել կրակից և ավելացնել վանիլի փոշին: Կրեմի 1/3 մասը առանձնացնել, որի վրա ավելացնել կակաոն և լավ խառնել: Այնուհետև վրան 50 գր. կարագ դնել և հարիչով հարել, որպեսզի դառնա միասեռ:
Մնացած կրեմի վրա ավելացնել 100 գր. կարագ և նորից հարել հարիչով:
Կրեմի մի մասը առանձնացնել, վրան լցնել մանրացված ընկույզը և լավ խառնել:
Պատրաստեցինք երեք տեսակ կրեմ` կակաոյով, ընկույզով և վանիլային:
Էկլերների մի մասի մեջ թխվածքի համար նախատեսված ներարկիչի օգնությամբ լցնել կակաոյով կրեմը, մի մասի մեջ վանիլային, իսկ մյուսի մեջ ընույզի կրեմները:
Գլազուրի համար սպիտակ, կաթնային և սև շոկոլադները առանձին առանձին հալեցնել մի քիչ կարագի հետ գոլորշու վրա: Այնուհետև շոկոլադե էկլերները թաթախել սև շոկոլադե գլազուրի մեջ: Վանիլային էկլերները` սպիտակ շոկոլադե գլազուրի մեջ, իսկ ընույզե էկլերները` կաթնային շոկոլադե գլազուրի մեջ:
Թողնել, որ սառչի, այնուհետև մատուցել:
Բաղադրատոմսը վերցված է այս կայքից http://forum.say7.info/topic32079.html

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Էկլեր Էկլեր Էկլեր Էկլեր Էկլեր Էկլեր Էկլեր Էկլեր Էկլեր
Այցելուների արձագանքները (2):

Շատ համեղ էր............... Շնորհակալություն բաղադրատոմսի համար: Թողել է Լարիսա-ը (11 Jul 2014) օրը

i love this wed site so much i want you guys to email me recipes every day! Թողել է Սաթենիկ-ը (23 Apr 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.32/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (176 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Պրագա Տորթ Վենեցիա Ռաֆայելլո Թխվածք Նուտելա Տրյուֆելներ

- Այս ռեցեպտը նայել են - 020245

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!