Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ընկույզով Թխվածք: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 27 Apr 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար
400գր թթվասեր,
1,5 բաժակ շաքարավազ
1 հատ ձու
2ճգ կակաո
1թգ սոդա մեկ ճգ քացախի մեջ լուծված
2 բաժակ ալյուր:

Կրեմի համար
1տուփ եփած խտացրած կաթ
1տուփ կարագ
100գր ընկույզ:

Պատրաստման եղանակները

Թթվասերը հարել շաքարավազի և ձվի հետ միասին: Հետո ավելացնել սոդան նախապես քացախի մեջ լուծված, հետո կակաոն և ալյուրը: Խմորը բաժանել երկու մասի և յուրաքանչյուրը թխել առանձին առանձին: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում: Պատրաստի խմորներից յուրաքանչյուրը բաժանել երկու մասի, այսպիսով կստացվի չորս խմոր:
Կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել քիչ քիչ խտացրած կաթը, կարող եք վերջում մի քանի կաթիլ ջուր ավելացնել, այն կրեմը դարձնում է փրփրուն: Նշեմ նաև, որ կարագը և խտացրած կաթը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, որպեսզի կրեմը չկտրվի: Խմորները կրեմով պատել, ապա վրան մանրացված ընկույզ շաղ տալ: Պատրաստ է, բարի ախորժակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ընկույզով Թխվածք Ընկույզով Թխվածք Ընկույզով Թխվածք Ընկույզով Թխվածք
Այցելուների արձագանքները (7):

Խմորը պիտի գրտնակով բացել, թե՞ մածունի նման պետք է լինի։ Թողել է ԱՆի-ը (23 Jun 2015) օրը

Nerexutyun karage inchqane mi tup vor grum eq? Yes Americayic em u mez mot tupov chi qani gram klini? Naxoroq shnorakalutyun. Թողել է Mariam-ը (1 Aug 2014) օրը

Խոսքեր չկան,շատ համեղ է. Թողել է Սյուզի-ը (14 Dec 2013) օրը

Ընտիր տորթ Է.ես պատրաստեցի ու շատ գոհ եմ մնացել Թողել է Սյուզի-ը (14 Dec 2013) օրը

Շատ լավ բաղադրատոմս է։ Անձամբ փորձեցի շատ հավանեցի։ Տնային պայմաններում տորթ պատրաստելու համար շատ համեղ և պարզ բաղադրատոմս է։ Շնորհակալություն։ Թողել է Արաքս-ը (16 Nov 2013) օրը

Շատ համեղ էր, ընտանիքիս անդամներն էլ բոլորը հավանեցին։ Շնորհակալություն Թողել է Լուսինե-ը (13 Jan 2013) օրը

Հրաշալի տորթ: Շատ համով է ու շատ արագ պատրաստվող: Շնորհակալություն: Թողել է ***-ը (20 Oct 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.19/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (115 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Բեզեով Բիսկվիթ ԽՆՁՈՐՈՎ ԿԵՔՍ Համեղ Տորթ Տրուֆել

- Այս ռեցեպտը նայել են - 021919

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!