Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ընկույզով թխվածքաբլիթ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`
200 գ. կարագ,
300 գ. կաթ,
3 գ. կերակրի սոդա,
3 ձու,
750 գ. ալյուր,
200 գ. շաքար:

Միջուկի համար`
2 գ. դարչին,
200 գ. ծեծած ընկույզ,
100 գ. չամիչ,
200 գ. շաքար

Պատրաստման եղանակները

Ալյուրը մաղել սեղանի վրա, բուրգի նման վրա բերել, փոսիկ անել և մեջը լցնել սոդայով կաթ, հալեցրած կարագ, հարած ձու, շաքար: Այնուհետև կամաց-կամաց ալյուրը կողքերից վրա բերելով խմոր հունցել: Խմորը գրտնակել և 6 մասի բաժանել, յուրաքանչյուր մաս իր հերթին գրտնակել և բաժանել 8 խորանարդաձև մասերի: Յուրաքանչյուր
կտորի վրա դնել միջուկը, (մանրացրած ընկույզը շաքարի, չամիչի և դարչինի հետ խառնած): Այնուհետև դրանք երկու շերտով իրար վրա դնել, եզրերը միացնել` կիսալուսնի ձև տալով: Թխվածքաբլիթների վրա ձու քսել, դնել յուղ քսած տապակի մեջ և թխել ջեռոցում` 150 -160°-ի տակ: Պատրաստի թխվածքաբլիթների գույնը պետք է բաց շագանակագույն լինի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ընկույզով թխվածքաբլիթ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.40/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (30 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սև ու Համեղ Տորթ ՀԱՄԵՂ ՌՈՒԼԵՏ Թխվածքաբլիթ Միկադո Տորթ Ձյունիկ

- Այս ռեցեպտը նայել են - 006871

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!