Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ընկույզով տորթ: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 16 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
0.5 տուփ վանիլին,
3 ճգ մեղր,
1 բաժակ ընկույզ,
1 ճգ քացախ,
1 թգ սոդա,
5 բաժակ ալյուր,
1 տուփ խտացրած կաթ,
200 գր. կարագ

Պատրաստման եղանակները

5 ձու, 2 բաժակ շաքարավազ, մի քիչ վանիլին, 3 ճաշի գդալ մեղր, 1 բաժակ ընկույզ, 1 ճաշի գդալ քացախ, 1 թեյի գդալ սոդա, 5 բաժակ ալյուր:
Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել մեղրը, մսաղացով անցկացրած ընկույզը, սոդան` քացախի հետ, ալյուրը: Պատրաստել խմոր, 3 հավասար մասերի բաժանել և առանձին-առանձին գրտնակել: Թավան շրջել, յուղոտած թուղթ դնել, և շերտերը եփել թույլ կրակի վրա: Պատրաստի շերտերին քսել կրեմ, վրան մանրացրած ընկույզ շաղ տալ:
ԿՐԵՄ.- 1 տուփ խտացրած կաթ, 200 գր. կարագ, 1 բաժակ ընկույզ: Սպիտակելու աստիճան հարած կարագին ավելացնել փակ վիճակում ջրի մեջ 1 ժամ եփած 1 տուփ խտացրած կաթը և 1 բաժակ մանր կտրատած ընկույզը:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ընկույզով տորթ
Այցելուների արձագանքները (4):

Իմ կարծիքով շատ համեղ կստացվի։ Թողել է Անի-ը (8 Dec 2015) օրը

Շատ համեղ էր, բայց էս խմորի մեջ 100գր կարագ դրեցի, իսկ կրեմի մեջ լիկյոր Թողել է Նունե-ը (18 May 2015) օրը

Կներեք, մի բան հարցնեմ, եթե ջեռոցում թխեմ և եփված խտացրած կաթ լինի, էլ չեփեմ, կլինի՞ Թողել է Նունե-ը (9 Feb 2014) օրը

Շաաաաաաաաաաաաատ համով է: Թողել է Սվետուլ-ը (24 Aug 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.24/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (74 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Դեղձով Բլիթ Նարնջով տորթ Շոկոլադե տորթ Բանանե, Շոկոլադե Թխվածք Այլզէսյան տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 017444

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!