Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թթվասերով և հատապտուղներով տորթ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 8 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

խմորը
1 բաժակ (140 գ) ալյուր
1/4 բաժակ (30-35 գ) նշի ալյուր (մանրացված նուշով)
1/4 բաժակ (50 ) շաքարավազ
մի պտղունց աղ
6 ճաշի գդալ (85 գ) սառը կարագ (կարելի է դնել սառցախցիկը)
1 դեղնուց + 2 թեյի գդալ ջուր + 1 թեյի գդալ լիմոնի հյութ

Լցոնը

* 1 մեծ ձու
* 1 ձվի սպիտակուց
* 1/4 բաժակ (285-300 գ) թթվասեր
* 1/2 թեյի գդալ վանիլային էքստրակտ
* 1 թեյի գդալ լիմոնի հյութ
* 1 թեյի գդալ լիմոնի ցեդրա
* 1/3 բաժակ (65 գ) շաքարավազ
* 1 ճաշի գդալ + 1 թեյի գդալ ալյուր
* մի պտղունց աղ
* 500 գ ազնվամորի, մոշ կամ այլ հատապտուղ
* Գլազուր
* 1/3 բաժակ (35 գ) շաքարի փոշի
* թարմ լիմոնի հյութ
* կամ հալեցրած սպիտակ շոկոլադ

Պատրաստման եղանակները

Խմորի համար
Պատրաստել 23-25 սմ տրամագծով կաղապարը տորթի համար անջատվող հատակով կամ անջատվող կողքերով:
Միջին չափսի ափսեի մեջ խառնել չոր բաղադրամասերը: Նույն ափսեի մեջ խոշոր անցքերով քերիչով քերել սառը կարագը: Մատներով խառնել կարագը ալյուրի հետ:
Ոչ մեծ բաժակի մեջ խառնել դեղնուցը ջրի և լիմոնի հյութի հետ: Խառնուրդն ավելացնել ալյուրին և պատառաքաղով խառնել: Զանգվածը ձեռքերով մեծ գունդ դարձնել (եթե խմորը մի քիչ չոր է, մի փոքր ջուր ավելացնել):
Խմորից առանձնացնել 1/3 մասը տորթի կողքերը պատրաստելու համար: Մնացած մասը գրտնակել և դնել կաղապարի մեջ: Խմորը ծածկել յուղաթղթով և հարթեցնել հարթ հատակ ունեցող բաժակով: Խմորի շերտը բարակ է ստացվում` 4-5 մմ: Խմորի ամբողջ մակերեսը ծակոտել պատառաքաղով: 10-15 րոպեով դնել սառցախցիկը:
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Խմորից ստացված տորթի հիմքը դնել ջեռոցը և թողնել 17-20 րոպե. այն պետք է պնդանա և թեթևակի կարմրի: Սառեցնել ցանցի վրա 10 րոպե (ջեռոցը չանջատել):
Լցոնի համար
Միջին չափի ափսեի մեջ խառնել ձուն և սպիտակուցը: Ավելացնել մնացած բաղադրամասերը և խառել մինչև միասեռ զանգված ստանալը: Լցնել լցոնը պատրաստի խմորի մեջ: Դնել ջեռոցը 20 րոպեով կամ մինչև պատրաստ լինելը. պատրաստի լցոնը պետք է բաց գույնի լինի և կաղապարը շարժելիս չտատանվի: Տորթը սառեցնել ցանցի վրա: Լցոնի վրա շարել հատապտուղները և ծածկել գլազուրով:
(Որպեսզի տորթը կտրելը հարմար լինի, մինչև հատապտուղները շարելը այն բաժանել 8 հատվածի. դանակով նշել այն տեղերը, որտեղից պետք է կտրել և ամեն հատվածի վրա շարել հատապտուղները ցանկացած ձևով` ոչ մեծ ազատ մասեր թողնելով հատվածների միջև:)
Տորթը դնել սառնարանը 2-3 ժամով (հնարավորության դեպքում` ծածկել): Մատուցել սառը վիճակում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թթվասերով և հատապտուղներով տորթ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.25/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.3/5 (20 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բիսկվիտ գլազուրով Բելգիական Տորթ Ելակով Տորթ Բանանով, ընկույզով տորթ Նապոլեոն

- Այս ռեցեպտը նայել են - 004998

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!