Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Ամառային Բալ: Տեղադրող` Լիանա | Ավելացման ամսաթիվ` 31 May 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր՝

2 ձու
1 սուրճի բաժակ շաքարավազ
3ճգ. յուղ
3ճգ. մեղր
2 գդ. սոդա
2ճգ. քացախ
3 բաժակ ալյուր:

Կրեմ՝

1 բաժակ ջուր
2ճգ. ալյուր
1ճգ. ձեթ
1 բաժակ շաքարավազ
1 ճգ կակաո


Զարդարելու համար՝

ելակ 7-8 հատ,
100-150գր. բալ:

Պատրաստման եղանակները

Խմորի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները միասին եփել գոլորշու վրա, հետևհալ հերթականությամբ՝ սկզբում հալեցնել յուղը, այնուհետև ավելացնել մեղրը, շաքարավազը և քացախը: Հետո ավելացնել ձուն, / նախապես առանձին ափսեի մեջ հարել, ապա աստիճանաբար ավելացնել/ սոդան և շարունակաբար խառնել, մինչև փրփրելը: Լավ խառնելուց հետո ստացված զանգվածը վերցնել գազօջախի վրայից և ավելացնել 2 բաժակ ալյուր: Մնացած 1 բաժակ ալյուրը լցնել սեղանի վրա, ապա վրան լցնել խմորը, անհրաժեշտ է հունցել միջին պնդության խմոր: Խմորը բաժանել 4 հավասար մասերի և թխել նախապես տաքացված ջեռոցում 6 րոպե, 150 աստիճան ջերմաստիճանում:

Կրեմի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Եփելու ընթացքում հաճախ խառնել կրեմը: Եփել այնքան մինչև կրեմը կխտանա:
Պատրաստի խմորի շերտերի վրա կրեմ քսել: Առաջին շերտի կրեմի վրա դնել ելակ, իսկ երկրորդ շերտի կրեմի վրա դնել բալ և այդպես շարունակ: Զարդարել խմորի փշրանքներով և բալով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Ամառային Բալ Թխվածք Ամառային Բալ Թխվածք Ամառային Բալ Թխվածք Ամառային Բալ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.16/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.2/5 (19 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բիսկվիթ Թռչնի կաթ Կեքս Զեբր Շոկոլադե Տորթ Բանանով, ընկույզով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 004742

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!