Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Իրիս: Տեղադրող` Քրիստինե | Ավելացման ամսաթիվ` 8 Nov 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր՝

5 ձու
300գր. շաքարավազ
2ճգ. մեղր
100գր. մանրացված ընկույզ
1թգ. սոդա
վանիլին
25մլ. ձեթ
3ճգ. կակաո
ալյուր:

Կրեմ՝

500մլ սերուցք 35%
500գր. իրիս կոնֆետ
100գր. կարագ
վանիլին:

Պատրաստման եղանակները

Խմոր- Ձուն և շաքարավազը միասին լավ հարել, ապա հերթականությամբ ավելացնել մեղրը, ընկույզը, սոդան, վանիլը, ձեթը, կակաոն և ալյուրը այնքան, որ ստացվի թթվասերի խտությամբ խմորը: Խմորը բաժանել 4 մասի և թխել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում:

Կրեմ- Սերուցքը դնել մարմանդ կրակին, ավելացնել իրիս կոնֆետները և անընդհատ խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ կոֆետները կհալչեն և զանգվածը կլինի միասեռ, ավելացնել կարագը և վանիլինը: Կրեմը լավ խառնել, ապա վերցնել կրակից և թողնել, որ սառչի:

Խմորները իրար ամրացնել կրեմով և զարդարել քերված շոկոլադով: Բարի Ախորժակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Իրիս
Այցելուների արձագանքները (7):

շատ լավ է ստացվել Թողել է ռոզա-ը (28 Feb 2015) օրը

Ներեցեք իսկ սերուցքը որն է? Թողել է Լալի-ը (4 Dec 2014) օրը

Այո Նարինե ջան, սերուցքը սլիվկան է։ Թողել է Լուիզա-ը (5 Jun 2014) օրը

Կներեք, իսկ սերուցքը սլիվկան էր? Թողել է Նարինե-ը (5 Jun 2014) օրը

Իմ իմացածի նման չի ախր:( Թողել է Ապպա-ը (27 Dec 2013) օրը

Իսկ խմորի համար ալյուրը և կակաոն նույն չափ լցնել? Թողել է Անի-ը (23 Jul 2013) օրը

Իսկ խմորը գոլորշու վրա չեն եփում? Թողել է Շուշանիկ-ը (5 Dec 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.35/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (124 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե քաղցր խմորեղեն Թխվածք Սիրո Համբույր Շոկոլադե Թխվածք Արտույտիկ Բիսկվիթ

- Այս ռեցեպտը նայել են - 039398

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!