Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Կանացի Համառություն: Տեղադրող` Լարիսա | Ավելացման ամսաթիվ` 30 Jul 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

2 հատ ձու,
200 գր. շաքարավազ,
70 գր. կարագ,
2 ճգ. մեղր,
1 թգ. սոդա,
3 ճգ. կակաո,
ըստ անհրաժեշտության ալյուր:

Կրեմի համար`

2 հատ ձու,
2 ճգ. ալյուր,
1 բաժակ շաքարավազ,
100-150 գր. կարագ,
1 ճգ. կակաո,
2 բաժակ կաթ,
վանիլի փոշի,
100 գր. ընկույզ:

Գլազուրի համար`

շոկոլադ,
30 գր. կարագ

Պատրաստման եղանակները

Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը և ալյուրը հարել: Այնուհետև դնել մարմանդ կրակի վրա և եփել այնքան մինչև կրեմը կխտանա, անհրաժեշտ է եփելու ընթացքում անընդհատ խառնել: Այս զանգվածին ավելացնել կակաոն, վանիլի փոշին և լավ խառնել, հետո թողնել, որ սառչի: Սառչելուց հետո ավելացնել ընկուզը և քերիչով անցկացված կարագը և լավ խառնել:
Խմորի համար ձուն, մեղրը, շաքարավազը, կարագը և սոդան լցնել կաթսայի մեջ և հարել: Այնուհետև կաթսան դնել գոլորշու վրա և անընդհատ խառնել գրեթե 5 րոպե: Ավարտելուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և լավ խառնել: Այս զանգվածի վրա ավելացնել քիչ քիչ ալյուր այնքան, մինչև ստացվի պինդ խմոր, որը հնարավոր կլինի գրտնակով բացել: Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 3-7 րոպե:
Գլազուրի համար շոկոլադը մարմանդ կրակի վրա հալեցնել և ավելացնել կարագը:
Յուրաքանչյուր խմորի վրա կրեմ տարածել, իսկ վերջում թխվածքի վրա տարածել գլազուրը:
Բաղադրատոմսը վերցված է այս կայքից http://forum.say7.info/topic31882.html

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Կանացի Համառություն Թխվածք Կանացի Համառություն Թխվածք Կանացի Համառություն Թխվածք Կանացի Համառություն Թխվածք Կանացի Համառություն Թխվածք Կանացի Համառություն Թխվածք Կանացի Համառություն Թխվածք Կանացի Համառություն Թխվածք Կանացի Համառություն
Այցելուների արձագանքները (7):

Ես փորձեցի շատ համեղ էր, շնորհակալություն Թողել է Ժենա-ը (12 Sep 2015) օրը

շատ շնորհակալություն ես փորձեցի շատ լավ ստացվեց Թողել է Մանիկ-ը (14 Jun 2014) օրը

անպայման կփորձեմ Թողել է Լիանա-ը (26 Dec 2013) օրը

շատ լավնա երևում, անպայման հեսա պիտի փորձեմ :) !! Թողել է Վանուհի-ը (2 Aug 2012) օրը

Ես պատրաստեցի, բայց գրտնակել չստացվեց, խմորը անջատվում էր իրարից: Մի խոսքով բավականին բարկացնող թխվածք էր, կանացի համառությունս էլ չօգնեց գլուխ հանելու, վերջը նետեցի աղբը այս խմորի կես բաժինը :Չ. Նախքան պատրաստելը այս թխվածքը, պետք է պատրաստվել հոգեպես :ՃՃ Թողել է Լուիզա-ը (13 Apr 2012) օրը

Շատ հետաքրքիր են Ձեր բաղադրատոմսերը, հաճախ պատրաստում եմ և շատ գոհ եմ: Սակայն կուզենայի վիդեոներ ևս լինեին: Թողել է Մերի Բազեյան-ը (4 Jul 2011) օրը

Շատ համեղ էր,մենք արդեն պատրաստել ենք,միայն պետք է նշել հստակ մթերքի չափը,օրինակ որքան ալյուր և որքան շոկոլադ:Գլազուրը պատրաստել ենք այսպես `5ճաշի գդալ թթվասեր,3ճ/գ կակաո,6ճ/գ շաքարավազ,վանիլին,50գ.կարագ Թողել է Elmira-ը (22 Nov 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.39/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (173 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Զեբր Քաղցր Երշիկ Թխվածք Նուտելա Տորթ Կուտուզով Արտույտիկ

- Այս ռեցեպտը նայել են - 033695

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!