Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Կապուչինո: Տեղադրող` Իզաբելլա | Ավելացման ամսաթիվ` 6 Nov 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր՝

5 ձու
1.5 բաժակ շաքարավազ
5ճգ. ձեթ
1թգ սոդա
3ճգ մեղր
2ճգ կակաո
2-2.5 բաժակ ալյուր

Կրեմ՝

200 գր. կարագ
1 տուփ եփած խտացրած կաթ

Եփած Կրեմ՝

0,5 բաժակ կաթ
կես բաժակ շաքարավազ
1 ճգ ալյուր:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար ձուն, շաքարավազը, ձեթը, մեղրը միասին խառնել և դնել ջրի գոլորշու վրա, ընթացքում հաճախ խառնել: Ապա ավելացնել սոդա, լավ խառնելուց հետո ավելացնել նաև կակաոն և ալյուրը: Խմորը պետք է լինի թթվասերի խտությամբ: Խմորը բաժանել 4 մասին, յուրաքանչյուրը առանձին-առանձին թխել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում:

Եփած կրեմ պատրաստելու համար, բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել շատ մարմանդ կրակի վրա, ընթացքում անընդհատ խառնել կրեմը: Եփելուց հետո թողնել, որ սառչի:

2րդ կրեմի պատրաստման համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել եփած խտացրած կաթը: Երբ այս կրեմը կլինի պատրաստ վրան աստիճանաբար ավելացնել նաև եփած կրեմը և հարել հարիչով:

Խմորի լիստերը իրար միացնել կրեմով և զարդարել քերված շոկոլադով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Կապուչինո
Այցելուների արձագանքները (6):

Խմորի և կրեմի մեջ և կակաո են լցնում և սուրճ կապուչինո--- այդպես է բաղադրատոմսը Թողել է Իզաբելլա-ը (16 Apr 2015) օրը

Խմորի մեջ ինչպես նաև կրեմի մեջպետք է լինի և կակաո և սուրճ կապուչինո--ևեթե կա կակաո և սուրճ- կապուչինո---էլ ի՞նչ վանիլին- Թողել է Իզաբելլա-ը (15 Apr 2015) օրը

Ես չեմ հասկանում, եթե գրում են թող ավարտին հասցնեն ու ճիշտ գրեն բաղադրատոմսը, որպեսզի ճիշտ պատրաստվի։ Թողել է Նանա-ը (27 Oct 2013) օրը

Ես էլ ավելացնեմ, որ նենց չի, որ կակաոյով խմոր չի լինում, նենց որ անիմաստ բաներ մի գրեք, սուտի գիտունիկներ... Վանիլինն էլ մոռացել եք կրեմի մեջ ավելացնել: Թողել է Գոգ-ը (17 Dec 2012) օրը

Թերի է, եթե չգիտեք ամօթ չէ հարցրեք, կակո չեն լցնում խմորի մեջ, այլ լուծվող սուրճ: Թողել է Ռ-ը (16 Nov 2012) օրը

Խոսքեր չկան, բայց լավ կլիներ շատացնեիք բաղադրատոմսերը: Թողել է Ասիա-ը (9 Nov 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.29/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (83 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Վալենտին Նարնջային էտյուդ Թխվածք Կանացի Համառություն Շոկոլադե Տորթ Բիսկվիտ գլազուրով

- Այս ռեցեպտը նայել են - 025085

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!