Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմոր:
* 5 ձվի սպիտակուց
* 190գր. շաքարավազ
* 190գր. ընկույզ
* 2 ճգ. ալյուր
Կրեմ:
* 5 ձվի դեղնուց
* 60մլ կաթ
* 50գր. շաքարավազ
* վանիլին
* 200գր. կարագ
Զարդարել:
* 50գր. սպիտակ շոկոլադ
* 40գր սև շոկոլադ
Խմորի պատրաստման համար սպիտակուցները լավ հարել մի պտղունց աղի հետ, ապա աստիճանաբար ավելացնել շաքարավազը և միաժամանակ հարել հարիչով: Լավ հարելուց հետո, ավելացնել ընկույզն ու ալյուրը միասին խառնված: Խմորը զգուշությամբ քսել կալկաի վրա, ապա դնել ջեռոցի ամանի մեջ և թխել 160 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե: Երբ խմորը պատրաստ կլինի բաժանել այն երեք մասի:
Կաթը, դեղնուցները, շաքարավազը և վանիլինը միասին խառնել: Ապա դնել մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնել, մինչև կրեմը կխտանա: Թողնել ամբողջովին սառչի: Կարագը լավ հարել, ապա ավելացնել աստիճանաբար կրեմը և շարունակել հարելը: Երբ կրեմը պատրաստ կլինի քսել լիստերի վրա, իսկ հետո դնել սառնարանում 2-3 ժամ:
Սև և սպիտակ շոկոլադները առանձին- առանձին հալեցնել գոլորշու վրա: Ապա կալկայի վրա տարածել սպիտակ շոկոլադը, իսկ հետո որոշակի հեռավորության վրա մաս-մաս լցնել սև շոկոլադը, ապա փայտիկով աբստրակտ նկարի տեսք տալ: Դնել սառնախցիկում, որպեսզի սառչի: Այն բաժանել մի քանի մասերի և զգուշությամբ տեղադրել թխվածքի վրա:
Նկարներից շատ գայթակղիչ խմորեղեն է, սակայն բաղադրատոմսի մեջ անհասկանալի երանգներ կան: Կխնդրեի պարզաբանել, իրոք 2 գդալ ալյուր? և միթե այդ շերտից կստացվի 3 նորմալ շերտ? պարզապես վերջում ստացվում է մի մեծ կտոր? Թողել է Նարինե+իկ-ը (28 Mar 2012) օրը
Նախ ասեմ շնորհակալություն բաղադրատոմսի համար: Ես փորձեցի թխվածքը, ուղղակի ալյուրը շատ լցրեցի, կարծելով, որ սխալվել եք 2ճգ. ասելով / համը և տեսքը ընտիր էր, բայց շատ չէր բարձրացել խմորը, դա կարո՞ղ է ալյուրից լինել: Թողել է Գայանե-ը (23 Feb 2012) օրը
ընդամենը 2 ճաշի գդալ ալյուր?? միգուցե ինչ-որ բան շփոթել եք? Թողել է Անահիտ-ը (16 Oct 2011) օրը
Իմ կարծիքով շատ համեղ կլինի Թողել է Լիլի-ը (21 Jul 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Տորթ Բեզեյով Նարնջով տորթ Ֆիգարո Ընկույզով կեքս Տրյուֆել






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!