Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Մրջնաբույն: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 27 Apr 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`
3 ձու,
200 գր. շաքարավազ,
100 գր. կարագ,
5 թգ. քացախ,
1 թգ. սոդա
500-600 գր. ալյուր,
Կրեմի համար`
1 տուփ խտացրած կաթ,
3 ճգ. մանրացված ընկույզ:

Պատրաստման եղանակները

Խմոր: 3 ձուն 1 բաժակ շաքարավազով հարել, ավելացնել 100գ. կարագ, 5 ճաշի գդալ քացախի մեջ բացված 1 թեյի գդալ սոդա: Լավ հարել և ավելացնել 4 բաժակ ալյուր: Բաժանել 5 մասի, ամեն մի մասը անցկացնել մսաղացով, այնուհետև թաթախել ալյուրի մեջ և առանձին-առանձին թխել:
Կրեմի: Վերցնել 1 տուփ խտացրած կաթ, 3 ճաշի գդալ մանրացված ընկույզ: Բոլորը լավ խառնել և եփել: Թխված խմորը թաթախել այս կրեմի մեջ և տալ մրջնաբնի տեսք:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Մրջնաբույն
Այցելուների արձագանքները (6):

Անուշ, իսկ ինչ եք ցանել վրան Թողել է Մաշա-ը (18 Dec 2012) օրը

Կներեք, 5թգ. քացախ: Թողել է Անուշ-ը (20 Feb 2012) օրը

Հարգելի Անուշ, դուք բադադրությունում գրել եք 5թգ. քացախ, իսկ խմորի պատրաստման եղանակում 5ճգ քացախ, այժմ ո՞ր մեկն է ճիշտը: Թողել է Միսակ-ը (15 Jan 2012) օրը

Ձեր նշված ռեցեպտը այնքան էլ պարզ չի գրված, գուցե ասեիք թե նորմալ չափսի ջեռոցում թխելու համար այդքան մթերքը բավական է, թե ոչ: Թողել է Լուսինե-ը (19 Dec 2011) օրը

եթե նկատի ունեք ''մրջնաբույն'' բառը, ապա նրանում տառասխալ չկա Թողել է կարինե-ը (10 May 2011) օրը

Հարգելի Անուշ, անվան մեկ տառասխալ եք թույլ տվել, "ր" տառը Թողել է Լուսինե-ը (20 Oct 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.26/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (155 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Նարնջով տորթ Էկլեր Թթվասերով և հատապտուղներով տորթ քաղցր երշիկ Ելակով թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 026441

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!