Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմորի համար`
400 գր. ալյուր,
200 գր. շաքարի փոշի,
6 դեղնուց
2-3 ճգ. կակաո,
1 թգ, սոդա,
1 ճգ. քացախ,
150-200 մլ. կաթ:
Կրեմի համար`
6 ձվի սպիտակուց,
200 գր. շաքարավազ,
1 տուփ վանիլ:
Գլազուրի համար`
200 գր, շոկոլադ,
100 մլ սերուցք,
50 գր. կարագ:
Շաքարի փոշին ձեռքով հարել դեղնուցի հետ, 20 րոպե հարելուց հետո ավելացնել ալյուրը, սոդան, կակաոն և հարել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Կրեմի համար ձվի սպիատակուցը դնել կաթսայի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա (մարմանդ կրակի տակ) և դանդաղ հարել հարիչով 20 րոպե, այդ ընթացքում աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Այնուհետև թողնել, որ սառչի և քսել խմորի վրա:
Գլազուրի համար սերուցքը տաքացնել, վրան ավելացնել մանրացված շոկոլադը և կարագը: Խառնել, որպեսզի լինի միասեռ: Այնուհետև զգուշությամբ քսել թխվածքի վրա:
Կներեք ես մոռացել էի գրել, դեղնուցը հարելուց հետո ավելացնել կաթը, իսկ սոդան նախապես քացախի մեջ հարել և լցնել խմորի վրա: Թողել է Նելլի-ը (29 Dec 2010) օրը
Բաղադրության մեջ նշված է քացախ և կաթ, իսկ պատրաստման եղանակում ասված չէ` երբ օգտագործել դրանք: Թողել է Մարիամ-ը (29 Dec 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Ելակով Աղանդեր Մանկական Տորթ Տորթ Վենեցիա Ելակով տորթ Տորթ զամբյուղիկներ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!