Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Նուտելլա: Տեղադրող` Մայրամ Փայտյան | Ավելացման ամսաթիվ` 31 Oct 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Բաղադրությունը

4-5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
3 ճ/գ մեղր,
150գ կարագ,
2ճ/գ քացախ,
2թ/գ սոդա,
5-7 ճ/գ կակաո:

Կրեմ՝
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ ջուր,
2ճգ. ալյուր,
250գր կարագ,
1 տուփ խտացրած կաթ,
1 տուփ վանիլին:

Պատրաստման եղանակները


Խմոր -Բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:
Կրեմ- 1բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա մինչև պնդանա, ապա թողնել սառչի: Առանձին 250գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախորոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Նուտելլա
Այցելուների արձագանքները (11):

Վրայի գլազուրը չեք գրել ոնց պատրաստել։ Թողել է Աննա-ը (5 Feb 2016) օրը

Շատ լավն էր, շնորհակալություն Թողել է Լալա-ը (18 Jun 2015) օրը

Հրաշալի է Թողել է Մարինե-ը (11 Apr 2015) օրը

կլասսսսս Թողել է Արեվիկ-ը (22 Nov 2014) օրը

շատ լավն է Թողել է Արեվիկ-ը (19 Nov 2014) օրը

shat lavna Թողել է vbo-ը (24 Dec 2013) օրը

կլասսսսսս Թողել է Մարգարիտա-ը (20 Dec 2013) օրը

Ես նույնպես չեմ հասկանում ինչի կրկնել 2 անգամ, չեմ կարծում, որ խոսքը խմորի մասին ա։ Թողել է Օֆել-ը (26 May 2013) օրը

Ինձ նույնպես Թողել է Օֆել-ը (26 May 2013) օրը

Ուղակի ցնցող էր Թողել է Աննա-ը (14 May 2013) օրը

Կներեք, մի բան հարցնեմ, խմորը, որ գրել եք նույնը կրկնել երկրորդ անգամ, կարող եք մանրամասն ասել.. բոլոր բաղադրիչները կրկնել երկու անգամ? մերսի: Թողել է Ծովինար-ը (26 Dec 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.38/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (249 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տոնական Տորթ Էկլեր Էսկիմո Ամանորյա Տորթ Փոքրիկ Կեքսեր

- Այս ռեցեպտը նայել են - 044736

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!