Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Պրեստիժ: Տեղադրող` Հասմիկ | Ավելացման ամսաթիվ` 29 Jan 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր`
6 հատ ձու
18 ճգ. շաքարավազ,
18ճգ. ալյուր
12 ճգ. ջուր
1 թգ. սոդա
2 ճգ. կակաո:

Կրեմ
100 գր. սև սալոր
100 գր ընկույզ
մի քիչ կոնյակ
500 մլ կաթ
5 ճգ. ալյուր
250 գր կարագ
200 գր շաքարի փոշի,
կակաո:

Զարդարել`
մանրացված ընկույզ
մանրացված խմոր
սպիտակ և սև շոկոլադ:

Պատրաստման եղանակները

Խմորի համար ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Դեղնուցը հարել շաքարավազի հետ, այնուհետև քիչ- քիչ ավելացնել ջուրը: Լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը, սոդան և կակաոն: Ձվի սպիտակուցը առանձին լավ հարել և ավելացնել վերոնշյալ խմորին, լավ խառնել: Տարայի մեջ կալկա դնել, խմորը լցնել մեջը և եփել 200 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Սառչելուց հետո բաժանել 3 մասի: Խմորների վրա կոնյակ ցանել:
Եփել կրեմը, շաքարի փոշին և ալյուրը խառնել իրար, ավելացնել կաթը և լավ հարել, որպեսզի գնդիկներ չառաջանան: Հետո դնել կրակին և եփել մարմանդ կրակի տակ, մինչև կրեմը թանձրանա /անընդհատ խառնել/: Կարագը հարիչով լավ հարել, քիչ քիչ ավելացնել սառեցված եփած կրեմը և շարունակել հարելը:
Կրեմը բաժանել 3 մասի: Մի մասը թողնել այդպես սպիտակ, իսկ մյուս երկուսի վրա ավելացնել կակաոն և խառնել: Առաջին խմորի վրա քսել շոկոլադե կերմը, վրան ընկույզ շաղ տալ, դնել երկրորդ խմորը, վրան քսել սպիտակ կրեմը և կտրատված սալորաչիր շարել, դնել երրորդ խմորը կրկին շոկոլդե կրեմ քսել, ընկույզ շաղ տալ:
Վերջում զարդարել մանրացված ընկույզով,մանրացված խմորով, սպիտակ և սև շոկոլադով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Պրեստիժ Թխվածք Պրեստիժ Թխվածք Պրեստիժ Թխվածք Պրեստիժ Թխվածք Պրեստիժ Թխվածք Պրեստիժ Թխվածք Պրեստիժ
Այցելուների արձագանքները (1):

Շատ համեղ էր: Թողել է Արևիկ-ը (6 Feb 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.05/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (59 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Կալիֆորնիա Տորթ Ծիածան Ընկույզով Թխվածք Թխվածք Սիրո Համբույր Ելակով թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 018436

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!