Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Սիրո Համբույր: Տեղադրող` Անուլիկ | Ավելացման ամսաթիվ` 15 Dec 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար՝

2ձու,
250գ թթվասեր,
1բաժակ շաքարավազ,
0,5 տուփ խտացրած կաթ,
1,5 բաժակ ալյուր,
1 թ.գ սոդա,
ցանկացած մրգի հյութ:

Կրեմի համար

200գ կարագ,
0,5 տուփ խտացրած կաթ
ելակ, բալ ձևավորման համար:

Պատրաստման եղանակները

Խմորը պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել խտացրած կաթը, թթվասերը սոդայի հետ միասին, ալյուրը, ապա լավ խառնել: Ստացված խմորը թխել 50-60 րոպե՝ 180աստիճան ցելսյուս տաքացրած ջեռոցում: Հովացնել ու բաժանել 3 շերտի: Շերտերը կտրել սրտաձև:
Կրեմը պատրաստելու համար՝կարագը հարել մինչև սպիտակելը, բարակ շիթով լցնել խտացրած կաթը: Շերտերը ցողել մրգահյութով և իրար միացնել կրեմով, ցանել ավելացած փշրաքները: Ձևավորել կրեմով, ելակով, բալով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:

Այս ռեցեպտը չունի նկարներ

Այցելուների արձագանքները (2):

Շատ համեղ էր։ Մերսի ռեցեպտի համար։ Թողել է Շամամ-ը (4 Dec 2015) օրը

Հիասքանչ էր, ուղղակի համեղ ու հաճելի։ Շնորհակալ եմ ռեցեպտի համար, Վալենտինիին էլ կթխեմ։ Թողել է Անչոկ-ը (30 Dec 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.48/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.5/5 (27 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Համեղ և Արագ Պատրաստվող Տորթ Թխվածք Մեղեդի Շոկոլադով բիսկվիթ Հատապտուղով տորթ Քաղցր Երշիկ

- Այս ռեցեպտը նայել են - 008104

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!