Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Սպարտակ: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 11 Oct 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր՝

4 ձու
1,5 բաժակ շաքարավազ
100գր կարագ
3ճգ. մեղր
5 ճգ. կակաո
1.5 թգ. սոդա
2ճգ. քացախ
5 բաժակ ալյուր:

Կրեմ՝

1լիտր կաթ
1.5 բաժակ շաքարավազ
3ճգ. կրախմալ
0.5 բաժակ ալյուր
2 ձու
300գր. կարագ
վանիլի փոշի:

Գլազուր՝

4ճգ. կակաո
2ճգ. թթվասեր
6ճգ շաքարավազ
ձեթ:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար շաքարավազը և կարագը միասին դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա: Այնուհետև ավելացնել մեղրը, քացախը՝ սոդայի հետ միասին և լավ խառնել: Խմորը վերցնել գոլորշու վրայից և հատ -հատ ավելացնել ձվերը և հարել: Վերջում ավելացնել ալյուրը, կակաոն և խառնել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված /խմորը պետք է լինի թթվասերի խտության/: Խմորը բաժանել 6 մասի, զգուշությամբ տարածել յուղաթղթի վրա և թխել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում:

Կրեմի պատրաստման համար ալյուրը, շաքարավազը, կրախմալը միասին խառնել, ավելացնել ձուն, կաթը, լավ խառնել, ապա եփել մարմանդ կրակի վրա:
Եփելիս կրեմը հարկավոր է հաճախակի խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ եփված կրեմը կլինի պատրաստ, վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Կարագը առանձին լավ հարել, քիչ-քիչ ավելացնել եփած խմորը, ապա վանիլի փոշին:

Գլազուրի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել մարմանդ կրակիր վրա մի քանի րոպե, ապա վերցնել կրակից:

Պատրաստի խմորիները իրար միացնել կրեմով, իսկ վերջին լիստի վրա տարածել գլազուրը: Թխվածքը դնել սառնարանը 2 ժամ, ապա մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Սպարտակ Թխվածք Սպարտակ
Այցելուների արձագանքները (8):

Շատ համեղ է ստացվել։ Թողել է Լիլիթ-ը (24 Dec 2016) օրը

Ես էլ եմ պատռաստել այս ռեցեպտով մ քանի անգամ,շատ համով է,շատ լավն է ստացվում,ու էլի շատ անգամներ կպատռաստեմ,շնորհակալ եմ. Թողել է Կարինե-ը (28 Feb 2015) օրը

ես պատրաստել եմ և շատ համեղ էր ստացվել շնորհակալուտյուն շատ Թողել է Նառա-ը (5 Sep 2014) օրը

Շատ համեղ թխվածք է ստացվել: Թողել է Աննա-ը (30 Jan 2014) օրը

Անտարբեր չկարողացա մնալ վերը գրանցված անտակտ արձագանքին։ Մի փոքր հարգանքի զգացում որդեգրելը երբեք վնաս չէր տա։ Հետաքրքիր բաղադրատոմս էր ու ախորժալի տեսք ունի նկարում։ Երբ պատրաստեմ, անպայման կգրեմ թե ինչպես ստացվեց ինձ մոտ։ Թողել է Venus MJ-ը (26 Apr 2013) օրը

Էս ինչ ռեցեպտ էրրր.........յաղքքքքքքքքքքքքքքքք Թողել է Ռիփուլ-ը (13 Apr 2013) օրը

Ես փորձել եմ, շատ գեղեցիկ և համեղ է ստացվում, անչափ շնորհակալ եմ բաղադրատոմսի համար: Թողել է Անուշ-ը (30 Dec 2012) օրը

Նկարում շատ համեղ տեսք ունի, վաղը կպատրաստեմ, տեսնեմ ինչպես կստացվի.. Մերսիներրր Թողել է Գաբրիելլա ՖՐ-ը (24 Oct 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.33/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (147 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե Գլանակ Շոկոլադե տորթ ֆրանսիական կիտրոնով տաղտ Մեղրով Թխվածք Լիմոնով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 035790

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!