Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Վալենտին: Տեղադրող` Կառա | Ավելացման ամսաթիվ` 5 Feb 2013
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր՝

2 ձու
1 բաժակ մածուն
1 բաժակ շաքարավազ
4 ճգ․ ձեթ
ալյուր
1թգ․ սոդա
կակաո
կեռասի կամ ելակի մուրաբայի հյութ։

Պատրաստման եղանակները

Ձուն և շաքարավազը միասին հարել, ավելացնել մածունն ու ձեթը։ Այնուհետև ավելացնել ալյուրը՝ սոդայի հետ միասին խառնված։ Խմորը լավ խառնել, բաժանել 2 մասի, մի մասին ավելացնել ելակի հյութը, որ ստացվի վարդագույն, իսկ մյուս մասին ավելացնել կակաոն։ Խմորը պետք է լինի թթվասերի խտության։

Վերցնել չկպչող թավա (ինչպես պատկերված է նկարում) և այն պատել ձեթով։ Վարդագուն խմորը լցնել թավայի մեջ և թխել նախապես 180 աստիճան ջերմաստիճանով տաքացված ջեռոցում։

Երբ վարդագուն խմորը կլինի պատրաստ, անհրաժեշտ է հանել ջեռոցից և թողնել, որ սառչի։ Այնուհետ վարդագույն խմորը կտրել 1-1,5 սմ հեռավորությամբ և սիրտ ֆորմայի օգնությամբ ստանալ սրտաձև խմորներ։

Սրտաձը խմորները դնել թավայի մեջ, վրան ավելացնել շոկոլադե խմորը և թխել ջեռոցում, նույն կերպ։

Պատրաստ լինելուց հետո հանել թավայից, թողնել սառչի, ապա կտրել և մատուցել Ձեր Վալենտինին :)

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Վալենտին Թխվածք Վալենտին Թխվածք Վալենտին Թխվածք Վալենտին Թխվածք Վալենտին Թխվածք Վալենտին
Այցելուների արձագանքները (3):

Իմ կարծիքով շատ համեղ կստացվի Թողել է Քնարիկ-ը (29 Nov 2014) օրը

շատ լավնա, փորձել եմ, շատ գեղեցիկ էր ու համեղ։ Թողել է Վիկա-ը (17 Mar 2013) օրը

Շատ հետաքրքիր Վալենտին կլինի, երբ ես այդ պատրաստեմ, մերսի Թողել է Գոգա-ը (12 Feb 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.15/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (48 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Թխվածք Ոզնի Կարմեն Բիսկվիթ Մարցեպան Ամառային տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 009804

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!