Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Տնակ: Տեղադրող` Մարիանա | Ավելացման ամսաթիվ` 2 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

500 գր. պեչենի,

Միջուկի համար`

300 գր. կաթնաշոռ,
150 գր. ընկույզ,
2-3 ճգ. խտացրած կաթ,
շաքարավազ ըստ ճաշակի:

Կրեմի համար`

150 գր. կարագ,
1 տուփ խտացրած կաթ,
3ճգ. կակաո:

Պատրաստման եղանակները

Միջուկի պատրաստման համար կաթնաշոռը և ընկույզը բլենդերով լավ հարել, ավելացնել շաքարավազն ու խտացրած կաթը և շարունակել հարել այնքան, մինչև խառնուրդը միասեռ կդառնա:

Կրեմի պատրաստման համար կարագն ու խտացրած կաթը հարիչով հարել, ավելացնել կակաոն:

Վերցնել ֆոլգան, վրան դնել սննդի համար նախատեսված պոլիէթիլենային ցելոֆոնը, որի վրա էլ լցնել կրեմը և տարածել : Այդ կրեմի վրա էլ հերթականությամբ շարել պեչենիները (եթե ցանկանում եք, որ թխվածքը փափուկ լինի, պեչենիները կարոք եք նախապես թաթախել կաթի մեջ, հետո նոր շարել):
Պեչենիների մեջտեղի մասում տեղադրել միջուկը, այնուհետև պոլիէթիլային ցելոֆոնի օգնությամբ տնակի տեսք տալ, ֆոլգայով նույնպես ծածկել և դնել սառնարանում: Սառչելուց հետո կարող եք մատուցել: Բարի ախորժակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Տնակ Թխվածք Տնակ Թխվածք Տնակ Թխվածք Տնակ Թխվածք Տնակ Թխվածք Տնակ
Այցելուների արձագանքները (1):

կլինի կաթնաշոռի փոխարեն շատ ընկույզ լցնլ Թողել է Լուսինե-ը (14 Aug 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.01/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (84 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Փախլավա Պեչենի Շոկոլադով բիսկվիթ Բանանով, ընկույզով տորթ Շոկոլադե հյութալի թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 015731

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!