Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Քնքշանք: Տեղադրող` Լուսինե | Ավելացման ամսաթիվ` 7 Jun 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

150մլ ձեթ
1,5 բ. շաքարավազ
3ճ/գ մեղր
20ճ/գ տաք կաթ
1,5թ/գ սոդա
3բ ալյուր
3ճ/գ կակաո

ԿՐԵՄ` 200գ կարագ+ 1 ուփ եփած-խտացրած կաթ

Պատրաստման եղանակները

Ձվերի սպիտակուցներն առանձնացնել,դնել սառնարանում:Դեղնուցները հարել,ավելացնել շաքարավազի կեսը,մեղրը,կաթը,ձեթը և լավ հարել:Առանձին հարել ալյուրը,սոդան և կակաոն,ավելացնել դեղնուցային մասսային:Սառաը սպիտակուցները հարել մնացած շաքարավազի հետ,աստիճանաբար խառնել խմորին,լավ հարել:Ստացվում է մածուցիկ զանգված:Բաժանել 2 մասի,թխել 180°-ում:Միացնել կրեմով,վրան քերել շոկոլադ և մանրած ընկույզ շաղ տալ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Քնքշանք Թխվածք Քնքշանք Թխվածք Քնքշանք Թխվածք Քնքշանք
Այցելուների արձագանքները (7):

իմ մոտ շատ լավ ստացվեց շնորհակալություն ռեցեպտի համար Լուսինե ջան: Թողել է Սյուզի-ը (5 Jan 2013) օրը

Ապրես Լուսինե ջան,քո բոլոր ռեցեպտներում քո պատրաստած ուտեստների իրական լուսանկարներ են,նշանակում է,որ փորձված ռեցեպտներ են և հնարավորություն ունենք ստացվածի իսկական տեսքը տեսնելու:Շնորհակալություն Թողել է nueva-ը (15 Nov 2012) օրը

20 ճգ տաք կաթ? չեմ կարծում Թողել է Արուս-ը (5 Mar 2012) օրը

Շատ հյութեղ է երևում Թողել է Նուշ-ը (6 Jan 2012) օրը

Ներեցեք, բաց է թողնվել, պահանջվում է 6 ձու Թողել է Լուսինե-ը (17 Jun 2011) օրը

Շատ համեղ է: Թողել է Մարիամ-ը (15 Jun 2011) օրը

Բաղադրության մեջ նշված չէ, թե քանի ձու է անհրաժեշտ: Թողել է Արմինե-ը (12 Jun 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.85/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (75 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Էկլեր Փափուկ բուլկի (hokkaido) Շոկոլադե հյութալի թխվածք Հեշտ Եվ Համեղ Տորթ Ամառային տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 019932

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!