Այժմ ցուցադրվում է 1,010 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թռչնի կաթ: Տեղադրող` Տաթևիկ | Ավելացման ամսաթիվ` 15 May 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

3 ձու,
1 բաժակ շաքարավազ,
150 գր. կարագ,
600-700 գր. ալյուր,
1 ճգ. մեղր,
2 ճգ. կաթ,
1 ճգ. քացախ,
1 թգ. սոդա,

Կրեմի համար`

1 բաժակ կաթ,
1 բաժակ շաքարավազ,
2 ճգ. ալյուր,
200 գր. կարագ,

Պատրաստման եղանակները

Խմորի համար 3 ձուն 1 բաժակ շաքարավազով լավ հարել, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ կաթ, 150գ. կարագ, 1 ճաշի գդալ քացախ, 1 թեյի գդալ սոդայով մի պտղունց աղ: Այս խառնուրդը լցնել էմալապլաստ հարմար ամանի մեջ և գոլորշու վրա եփել այնքան, մինչ շաքարավազը հալվի (10-15 րոպե): Ապա ավելացնել 3,5 բաժակ ալյուր: Խմորը բաժանել 3 մասի, գրտնակել և առանձին-առանձին թխել ջեռոցում, մինչ վարդագույն դառնալը: Պատրաստի շերտերը միացնել կրեմով: Վերջին շերտը ծածկել գլազուրով:

Կրեմի համար 1 բաժակ կաթը 1 բաժակ շաքարավազով հարել, ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, նորից լավ հարել և դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել մինչ պատրաստ լինելը: Ապա վերցնել կրակի վրայից և թողնել սառչի: Սառը վիճակում հարիչով լավ հարել, ավելացնել վանիլին և մեկ ճաշի գդալ կոնյակ: Առանձին հարել 200 գ. կարագը մինչ սպիտակելը: Կարագի վրա գդալ-գդալ ավելացնել եփված կրեմը (անընդհատ հարելով):

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թռչնի կաթ
Այցելուների արձագանքները (13):

Խնդրում եմ գրեք, թե ինչքան ջերմաստիճանի տակ պետք է թխել: Thanks Թողել է Լիլիթ-ը (14 Nov 2011) օրը

մեկ ճաշի գդալ մեղրը բավարար է: Թողել է Տաթև-ը (12 Nov 2011) օրը

Մերսի բոլորին, ես էլ շատ ուրախ եմ, որ կարողացել եմ, այս բաղադրատոմսը կիսել Ձեզ հետ: Անահիտ ջան ուշացումով ասեմ, որ գլազուրը կարող եք պատրաստել, որևէ շոկոլադ հալեցնելով գոլորշու վրա և վրան մի քիչ ավելացնելով: Ինձ թվում դա ամենահամեղ գլազուրներից է: Թողել է Տաթև-ը (12 Nov 2011) օրը

Ես էլ եմ պատրաստել շատ համեղ և գեղեցիկ: Թողել է Լիա-ը (15 Oct 2011) օրը

ՏԵՍՔԻՑ ԾԱՏ ԼԱՎԱ ԲԱՅՑ ՀԱՄԸ ԵՏ ԱՐԴԵՆ ՊԵՏՔԱ ՓՈՐՁԵԼ..... Թողել է ԱՆԱՀԻՏ-ը (12 Oct 2011) օրը

ՆԵՐԵՑԵՔ ԻՍԿ ՉԵԻՔ ԱՍԻ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԳԼԱԶՈՒՐԸ?ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ! Թողել է ԱՆԱՀԻՏ-ը (5 Jun 2011) օրը

Խնդրում եմ մանրամասն նկարներով ցույց տվեք: Տեսքը շատ լավն է, կփորձել պատրաաստել, հույսով եմ համեղ կլինի: Շնորհակալություն: Թողել է Լիլի-ը (23 Apr 2011) օրը

Բաղադրատոմսում գրված է,որ անհրաժեշտ է մեկ ճգ. մեղր,իսկ պատրաստման մեջ 2: Որն է ճիշտը: Թողել է Ալլա-ը (20 Apr 2011) օրը

Շատ լավ թխվածք է: Թողել է Լիանա-ը (10 Mar 2011) օրը

Բարև Տաթևիկ ջան: Շատ շնորհակալ եմ բաղադրատոմսի համար: Այսօր կփորձեմ պատրաստել թռչնի կաթ: Պետք է, որ լավ ստացվի........ Թողել է Նաիրա-ը (3 Mar 2011) օրը

Բարև Տաթևիկ ջան, շատ շնորհակալ եմ կայքում տեղադրված բոլոր բաղադրատոմսերի համար, շատ լավ միտք էր, որը օգնում է հայ կանանց կողմնորոշվել, թե ինչ պետք է պատրաստել ամեն օր: Մաղթում եմ նորանոր հաջողություններ................ Ես Ձեզ գրում եմ Հոլանդիայից Թողել է Լիաննա-ը (22 Feb 2011) օրը

Կարող եք թխել 200 աստիճան ջերմաստիճանի տակ: Թողել է Տաթևիկ-ը (31 Jan 2011) օրը

Ինչու ոչ մի ռեցեպտի մեջ չեք ասում քանի աստիճանի տակ թխել? Նաև կիսատ բաներ շատ կան: Մնացածը հիանալի է: Թողել է Գուլիա-ը (24 Jan 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.21/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (159 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Էկլերից Տորթ-Բուրգ (Կրոկեմբուչ) Կեքս Զեբր ելակով փրփրուն տորթ Մեղրով տորթ Տրյուֆելներ

- Այս ռեցեպտը նայել են - 014670

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!