Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թռչնի կաթ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 25 Oct 2016
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար

4 հատ ձու
1,5 բաժակ շաքարավազ
100գր․ կարագ
3ճգ․ մեղր
4ճգ․ կաթ
4 բաժակ ալյուր։

Կրեմ

2 բաժակ կաթ
1,5 բաժակ շաքարավազ
4ճգ․ ալյուր
250գր․ կարագ
վանելին։


Գլազուր

3ճգ․ կակաո
3ճգ․ թթվասեր
Կես բաժակ շաքարավազ
30գր․ կարագ։

Պատրաստման եղանակները

Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180° տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։
Կրեմ- Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով, մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլելինը։
Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4րդ շերտի վրա գլազուր քսել։
Գլազուր-Թթվասերը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո, վերցնել կրակից և ավելացնել վրան կարագը։
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թռչնի կաթ Թռչնի կաթ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.42/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.4/5 (19 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե տորթ Կաթնաշոռով Դոնդող-Տորթ Հատապտուղներով թխվածքաբլիթ ԽՆՁՈՐՈՎ ԿԵՔՍ Թխվածք Մեղեդի

- Այս ռեցեպտը նայել են - 001524

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!