Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Իտալական թխվածք ընկույզով: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 13 Oct 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

300 գր. մանրացված ընկույզ,
8 ձվի սպիտակուց,
300 գր. շաքարավազ,
2 թգ. ալյուր,

Կրեմի համար`
400 մլ. սերուցք,
150 գր. սև շոկոլադ,

Պատրաստման եղանակները

Սպիտակուցը լավ հարել, քիչ քիչ ավելացնելով շաքարավազը: Երբ պատրաստ կլինի ավելացնել ընկույզը, ալյուրը և խառնել այնքան, մինչև խմորը կդառնա միասեռ:
Խմորը բաժանել 5-6 մասի, առանձին-առանձին եփել ջեռոցում 220 աստիճան ջերմաստիճանում 5-10 րոպե:
100 գր. շոկոլադը գոլորշու վրա հալեցնել և քսել խմորներից 5 վրա և թողնել այդպես, որ սառչի:
Մնացած շոկոլադը քերիչով անցկացնել, ավելացնել հարած սերուցքի հետ և լավ խառնել: Այնուհետև քսել շերտի վրա և ավելացնել երկրորդ շերտը, այնուհետև 3 րդ, 4րդ, 5րդ, 6րդ:
Վերջում զարդարելու համար թխվածքի վրա քերած շոկոլադ շաղ տալ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Իտալական թխվածք ընկույզով
Այցելուների արձագանքները (6):

Ճիշտն ասած ես էլ զարմացա որ կարդացի: Թողել է լիլիտ-ը (10 Nov 2012) օրը

Կներեք, 2 բաժակ ալյուր? այստեղ նշված է, 2ճգ, դա ճիշտ է? Թողել է Անժելիկա-ը (17 Oct 2011) օրը

2 թգ ալու՞ր, կարո՞ղ ա ի նկատի եք ունեցել 2 բաժակ ալյուր Թողել է Ռադա-ը (14 Oct 2010) օրը

Բայց էդ դեպքում խմոր չի ստացվի, այլ բեզե, որը նկարում պատկերված խմորի գույնը հաստատ չի ունենա: Թողել է Cassiopeia-ը (14 Oct 2010) օրը

Ես կարծում եմ, քանի որ միայն սպիտակուց է գրված, հնարավոր է նաև 2թգ. ալյուր լինի: Քանի որ սպտակուցը, եթե լավ հարում ենք, ապա շատ խիտ է ստացվում: Նման խմորների պատրաստում շատ է ինձ հանդիպել, բայց դեռ չեմ փորձել: Թողել է Լուիզա-ը (14 Oct 2010) օրը

Ընդամենը 2թգ. ալյո՞ւր: Մի քիչ խելքի մոտ չի, որ խմորի համար 2 թեյի գդալ ալյուրը բավարարի: Թողել է Cassiopeia-ը (14 Oct 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.84/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (63 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե բեզե Մանկական Տորթ (Bob Esponja) Էսկիմո Համեղ թխվածք Էկլեր

- Այս ռեցեպտը նայել են - 016462

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!