Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Խնձորով Թխվածք: Տեղադրող` Կարինա | Ավելացման ամսաթիվ` 23 Feb 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

3 հատ ձու,
150 գր.շաքարավազ,
150գր. ալյուր
3 հատ խնձոր
1/2 բաժակ ցանկացած տեսակի հատապտուղ
1/2 բաժակ չամիչ
1 տուփ վանիլի փոշի
1թգ. սոդա
մի քիչ աղ:

Կրեմի համար`
2 ճգ. ալյուր
150գր. շաքարավազ
2 հատ ձու
0.5 մլ. կաթ,
50գր. կարագ
կես տուփ վանիլի փոշի:

Պատրաստման եղանակները

Խնձորը նախապես լվանալ և բարակ շերտերով կտրատել: Ձուն հարել շաքարավազի հետ, ապա ավելացնել վանիլի փոշին: Այս ամենը լավ հարել կամ հարիչով, կամ բլենդերով: Ալյուրը և սոդան միասին լավ խառնել և աստիճանաբար լցնել խմորի վրա, այս ամենը լավ խառնել աղի հետ միասին: Ավելացնել հատապտուղը և չամիչը:
Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստիճան ջերմաստիճանով: Ֆորման կարագով պատել, ապա ալյուրով: Ֆորմայի մեջ լցնել խմորի մի մասը, ապա խնձորները և նորից մնացած խմորը: Եփել 40 րոպե ջեռոցում:
Կրեմի պատրաստման համար ձուն հարել ալյուրի և մի քիչ կաթի հետ միասին: Մնացած կաթը, շաքարավազի հետ դնել կրակին մինչև եռալը: Ապա այս ամենին ավելացնել ձվե խառնուրդի, լավ խառնել մինչև եռալը: Կրակից վերցնելուց հետո ավելացնել կարագը, վանիլի փոշին :
Այս կրեմը քսել թխվածքին և մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Խնձորով Թխվածք Խնձորով Թխվածք Խնձորով Թխվածք Խնձորով Թխվածք Խնձորով Թխվածք Խնձորով Թխվածք Խնձորով Թխվածք Խնձորով Թխվածք
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.06/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.1/5 (36 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Համեղ թխվածք սպիտակ նուշով հարսանյաց տորթ Տորթ Կուտուզով Համեղ Թխվածք Շոկոլադով բիսկվիթ

- Այս ռեցեպտը նայել են - 007361

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!