Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Խնձորով պարզ թխվածք: Տեղադրող` Մանե | Ավելացման ամսաթիվ` 28 May 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Այս թխվածքը պատրաստվում է շատ արագ և հեշտ:
4-5 հատ միջին չափսի խնձոր
3 ձու
1 բաժակ շաքարավազ
0.5 բաժակ ալյուր
100 գրամ թթվասեր
դարչին
շաքարի փոշի
0.5 գդալ սոդա, կամ разрыхлитель

Պատրաստման եղանակները

Միքսերով կամ բլենդերով հարել ձուն, շաքարավազը, թթվասերը, ավելացնել դարչինը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմորը պիտի ստացվի հոսող:
Խնձորը կեղեվազերծել, մաքրել միջուկից, կտրատել 2 սանտիմետրանոց խերանարդիկներով: Մոտ 20x30 չափի ամանը ձոթով պատել, այնուհետև խնձորը լցնել մեջը: Վրայից լցնել խմորը (Այն հազիյ կծածկի ամանի հատակը): Դնել փռի մեջ, 180 աստիճանով: Պատրաստվածությունը սուգել փայտիկը մեջը խրելով` այն պիտի չոր մնա: Վերջում վրան մաղով լցնել շաքարի փոշին: Մատուցել վանիլային պաղպաղակով:


Ի դեպ, նույն խմորով կարելի է պատրաստել նաև նարնջով, բալով, կամ բանանով: Խմորի մեջ կալելի է նաև կակաոյի փոշի ավելացնել ցանկության դեպքում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Խնձորով պարզ թխվածք
Այցելուների արձագանքները (1):

Շատ շնորհակալություն, շատ համեղ թխվածք էր, արագ և հեշտ պատրաստվող։ Թողել է Հասմիկ-ը (6 Oct 2015) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.72/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (64 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Դեղձով Բլիթ Շոռակարկանդակներ Ընկույզով թխվածքաբլիթ Բանանե, Շոկոլադե Թխվածք Քաղցր Խողովակներ

- Այս ռեցեպտը նայել են - 013980

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!