Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Խրճիթ: Տեղադրող` Տաթևիկ | Ավելացման ամսաթիվ` 24 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

4ձու,
1,5 բաժակ շաքարավազ,
1,5 բաժակ կաթ,
1թ/գ սոդա,
1 տուփ վանիլ,
1 մարգարին կամ հալած 250գ կարագ,
1ճ/գ քացախ:


Միջուկի համար`
ծիրանի ջեմ,
մանրացրած ընկույզ,
չամիչ:

Կրեմի համար`
400գ լավ հարած կարագ,
1 տուփ եփած կամ սովորական խտացրած կաթ,
1 տուփ վանիլ,
2ճ/գ կոնյակ:

Պատրաստման եղանակները

Ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազը, այնուհետեվ կաթը, սոդան, վանիլը, մարգարինը, քացաղը և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ գրտնակվող խմոր:
Պատրաստի խմորը բաժանել 21 հավասար գնդի: Փոքր գրտնակով յուրաքնչյուր գունդը բարակ երկարության բացել: Ամբողջ երկարությամբ քսել ծիրանի ջեմը, լցնել չամիչը ընկույզը, 2 ծայրերից վրա բերել և ռուլետի տեսքով փաթաթել, դնել յուղաթղթի վրա 6 հատ կողք կողքի, այնուհոտով` 5,4,3,2,1: Եփել կողք կողքի, որպեսզի եփվելուց կպչի իրար: Ըստ հերթականությամբ բոլոր շերտերը ամրացնել իրար, վերջում ամբողջությամբ կրեմապատել: Վրան գլազուր քսել: Կարող եք զարդարել ըստ ցանկության, կարելի է ցանել կոկոսի քերուկ, ընկույզ, ինչպես նաև խմորից կարելի է պատրաստել դուռ և պատուհան, ինչպես նաև ծխնելույզ և տալ խրճիթի տեսք:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Խրճիթ
Այցելուների արձագանքները (1):

Հարգելիս ավելի համեղ կլինի եթե գիլասի մուրաբա եվ ընկույզ օգտագորցես միջուկի մեջ առանց ջեմի մուրաբայի: Թողել է Արմինե-ը (1 Feb 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.96/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (105 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Թխվածք Նուտելա Շոկոլադե տորթ Թխվածք Կապուչինո Թխվածք Նուտելլա Տորթ Րաֆֆաելո

- Այս ռեցեպտը նայել են - 025441

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!