Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ -ԽՆՁՈՐՈՎ և ԴԱՐՉԻՆՈՎ: Տեղադրող` Изабелла Саргсян | Ավելացման ամսաթիվ` 9 Apr 2016
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Կաթնաշոռ- 180 գր /1 տուփ
Ձու- 1 հատ
Կարագ կամ յուղ- 30 գր/2 ճաշի գդալ
Ալյուր— 11 ճաշի գդալ (մի քիչ ավել կամ պակաս-որ դառնա ձեռքերին չկպչող փափուկ խմոր)
Աղ - մեկ պտղունց
Փխրեցուցիչ (разрыхлитель) կամ սոդա— 1 թեյի գդալ

ՄԻՋՈՒԿԻ ՀԱՄԱՐ-
Խնձոր - 2-3 հատ
Կարագ - 1-2 ճաշի գդալ
Շաքարավազ - 2 -3 ճաշի գդալ
Ջուր - 2 ճաշի գդալ (ես չեմ լցրել)
Դարչինի փոշի -1 թեյի գդալ

Պատրաստման եղանակները

Եթե տանն ունեք խնձոր և այն չեն օգտագործում տան անդամները ինչպես մեզ մոտ, խորհուրդ կտամ պատրաստել այս կարկանդակներից և նրանք հաճույքով կօգտվեն։
Պատրաստման ձևը- Խառնում ենք իրար կաթնաշոռը, ձուն, կարագն ու ալյուրը, ավելացնում փխրեցուցիչը։ Ստացվում է փափուկ,նուրբ խմոր։ Դնում ենք սառնարան։ Կարագից, ջրից և շաքարավազից եփում ենք կարամել (մի փոքր թանձր պետք է լինի)։ Ավելացնում ենք խորհանարդներով կտրատված խնձորը (ես քերել եմ քերիչի մեծ անցքերով), խառնում ենք և եփում երեք րոպե։ Ապա ավելացնում դարչինը, թողնում, որ հովանա։ Պատրաստի խմորը հանում ենք սառնարանից, բաժանում գնդերի և գրտնակում կլոր՝ շրջանակաձև։ Մեջը դնում արդեն սառած միջուկը և ձևավորում կարկանդակի կամ վարենիկների նման ամրացնում ծայրերը(ես ֆորմայով եմ արել):Թխում ենք ջեռոցի մեջ 30 րոպե 170–180%C ջերմաստիճանում։ Երբ թեթև կարմրում են, արդեն պատրաստ են։ Հանում ենք ջեռոցից և վրան ցանում շաքարափոշի։ Բարի ախորժակ։ ՓՈՐՁԵՔ - Կարծում եմ դուր կգա։

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ -ԽՆՁՈՐՈՎ և ԴԱՐՉԻՆՈՎ ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ -ԽՆՁՈՐՈՎ և ԴԱՐՉԻՆՈՎ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.00/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.0/5 (6 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Արագ Պատրաստվող Բիսկվիտ Նարնջով տորթ Բիսկվիթ Բուլկի Բալով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 000759

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!