Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կաթնաշոռով Դոնդող-Տորթ: Տեղադրող` Էվելինա | Ավելացման ամսաթիվ` 1 Jul 2013
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

200 գր կաթնաշոռ
450 գր թթվասեր
1 բաժակ շաքարավազ
2 ճաշի գդալ ժելատին
1½ բաժակ ջուր
½ թեյի գդալ վանիլին
½ բաժակ կտրատած դեղձ
½ բաժակ սև կամ կարմիր հաղարջ

Պատրաստման եղանակները

Ժելատինը թրջիր ջրով և թող՝ հասունանա մոտ 20 րոպե: Երբ ուռչի, դիր ցածր կրակի վրա և անընդհատ խառնիր: Հենց զգաս, որ արդեն սկսում է եռալ, վերցրու կրակի վրայից: Հիշիր, շատ կարևոր է, որ այն չհասցնի եռալ: Առանձնացրու 2-3 ճաշի գդալ և հաղարջ ավելացրու: Հաղարջով ժելատինի մասսան լցրու այն ամանի մեջ, որտեղ պատրաստելու ես դոնդող-տորթը և 20 րոպե պահիր սառնարանում:

Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, ժելատինի մասսան և վանիլինը հարիր բլենդերով այնքան, որ ստանաս միասեռ զանգված, ապա ավելացրու կտրատած դեղձը: Կաթնաշոռով զանգվածն ավելացրու հաղարջով դոնդողի վրա և դիր սառնարանում` մոտ 2-3 ժամ: Մատուցելուց առաջ, դոնդողով տարան դիր տաք ջրի մեջ մի քանի րոպե, ապա շուռ տուր մատուցվող ափսեի մեջ: Կտրատիր և վայելե՛ք:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կաթնաշոռով Դոնդող-Տորթ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.73/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (22 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Փափուկ բուլկի (hokkaido) Շոկոլադե քաղցր խմորեղեն Շոկոլադե Գլանակ Տորթ Կրեմ ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ -ԽՆՁՈՐՈՎ և ԴԱՐՉԻՆՈՎ

- Այս ռեցեպտը նայել են - 004242

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!