Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կաթնաշոռով թխվածք: Տեղադրող` Լարիսա | Ավելացման ամսաթիվ` 4 Jun 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`
4 ձու,
60 գր.շաքարավազ,
50 գր. սև շոկոլադ,
2 ճգ. ալյուր,
2 ճգ. կռախմալ,
3 ճգ. կակաո:

Կաթնաշոռի խառնուրդի համար`
250 գր. կաթնաշոռ,
50 գր. շաքարավազ,
50 գր. կոկոսի փաթիլներ,
1 ձու,
2 ճգ. ալյուր:

Գլազուրի համար`
120 մլ. կաթ
25 գր. կարագ,
100 գր. սև շոկոլադ,
50 գր. շաքարավազ:

Պատրաստման եղանակները

Խմորի համար վերցնել ձվերի դեղնուցը, վրան ավելացնել 30 գր. շաքարավազ և լավ խառնել, այնուհետև ավելացնել քերիչով անցկացված շոկոլադը: Ձվի սպիտակուցները հարել մնացած շաքարվազի հետ: Այն լցնել ձվի դեղնուցով պատրաստված խառնուրդի վրա, ավելացնել ալյուրը, կակաոն, կռախմալը և լավ խառնել: Այս զանգվածը լցնել տարայի մեջ և եփել ջեռոցում 175 աստիճան ջերմաստիճանով 25-30 րոպե:
Կաթնաշոռի խառնուրդի համար, ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթնաշոռը և մնացած բաղադրիչները:
Գլազուրի համար կաթը, շաքարավազը և կարագը դնել մարմանդ կրակին և եփել այնքան մինչև զանգվածը սկսի խտանալ: Ավելացնել շոկոլադը, լավ խառնել և վերցնել կրակից:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կաթնաշոռով թխվածք Կաթնաշոռով թխվածք
Այցելուների արձագանքները (1):

Խնդրում եմ, գրեք այդ դեպքում կաթնաշոռը ինչ ենք անում? Թողել է ՏԱԹԵՎԻԿ-ը (15 Sep 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.74/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (43 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Թխվածք Մեղեդի Կեքս Թխվածք Քնքշանք Տորթ Վենեցիա Տվառոժնիկ

- Այս ռեցեպտը նայել են - 011324

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!