Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմորի համար
200 գր. շաքարավազ,
200 գր. կարագ,
1 ձու,
1 թգ. սոդա,
50 գր. կակաո,
380 գր ալյուր:
Միջուկի համար`
2 ձու,
300 գր. կաթնաշոռ,
200 գր. շաքարավազ,
200 գր. կարագ,
1 տուփ վանիլի փոշի:
Կարագը լավ հարել ավելացնել շաքարավազը, ձուն, կակաոն և շարունակել հարելը, վերջում ավելացնել ալյուրը և սոդան:
Միջուկի համար ձվի դեղնուցը, կաթնաշոռը, կարագը, շաքարավազը և վանիլի փոշին լավ հարել: Ձվի սպիտակուցը առանձին հարել և ավելացնել մնացաց զանգվածին:
Խմորը բաժանել երկու մասի, մի մասը լցնել թավայի մեջ, այնուհետև լցնել միջուկը, ապա մնացած խմորը: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 50-60 րոպե:
Կներես Գայանե ջան,բայց ինձ դուր չեկավ,ինձ թվումա բաղադրիչների չափերը սխալ են Թողել է Մանե-ը (25 Aug 2011) օրը
Գայանե ջան ես փորձեցի պատրաստել և ձեր գրած չափերով խմորը այնքան քիչ էր, որ հնարավոր չէր մեկ շերտ ծածկել, ուր մնաց երկու մասի բաժանել ... շատ պինդ խմոր եղավ,,կարող եք ասելթե ինչու՞: Թողել է Մարետա-ը (22 Jul 2011) օրը
Շատ համեղ էր: Թողել է Տաթևիկ-ը (17 Feb 2011) օրը
Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ համով ստացվեց, իսկապես հյուրերս գոհ էին: Անչափ Շնորհակալություն: Թողել է Լիանա-ը (24 Nov 2010) օրը
Շա~տ համեղ ստացվեց ! Անմահական է ! Շնորհակալություն հրաշալի բաղադրատոմսի համար ! Թողել է Աշխեն-ը (6 Aug 2010) օրը
Խնդրեմ Լիլիթ յան: Թողել է Գայանե-ը (28 Jul 2010) օրը
Շատ համով է, բերանումդ հալվում է, փորձեք~ Մերսի Գայանե ջան :) Թողել է Լիլիթ Հով-ը (23 Jul 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Տորթ Սնիկերս Շոկոլադաբանանային տորթ Ալիվանկա Մոլդովական խոհանոց ԵՌԱՇԵՐՏ ՏՈՐԹ Հատապտուղով տորթ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!