Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմոր`
250 գր. ալյուր
55 գր. շաքարի փոշի
150 գր. կարագ
4-6 ճգ. սառը ջուր,
մի պտղունց աղ:
Կարամել`
1 տուփ խտացրած կաթ,
50-70գր. կարագ:
Գլազուր`
1 կաթնային շոկոլադ
100 գր. ընկույզ:
Ալյուրի մեջ ավելացնել կարագը և ձեռքերով տրորել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Այնուհետև ավելացնել աղը, շաքարի փոշին, ջուրը և լավ խառնել: Խմորից գունդ պատրաստել, դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և փաթաթել: Հետո դնել որևէ տաք տեղ 30 րոպե: Վերցնել տակդիրը, մեջը դնել խմորը և ձեռքերով բացել, որպեսզի տարածվի ամբողջ տակդիրի մեջ:
Այնուհետև պատառաքաղով ծակծկել և եփել նախապես տաքացված ջեռոցի մեջ 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Կրեմի համար խտացրած կաթը և կարագը եփել մարմանդ կրակի տակ, անընդհատ խառնել եփելու ընթացքում, երբ կստանա կարամելի տեսք վերցնել կրակից և տաք տաք քսել խմորի վրա: Հետո թողնել, որ սառչի:
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել մանրացված ընկույզը և լավ խառնել: Այնուհետև լցնել կարամելի վրա, տարածել դանակի օգնությամբ: Հետո դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել: Բարի ախորժակ:
Բաղադրատոմսը շատ խոստումնալից է,ես անպայման կփորձեմ Թողել է Վարդուհի-ը (3 Apr 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Դեղձով Բլիթ Տորթ Մարկիզ Զեբր տորթ Թխվածքաբլիթ ԵՌԱՇԵՐՏ ՏՈՐԹ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!