Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կարկանդակ: Տեղադրող` Սյուզի | Ավելացման ամսաթիվ` 26 May 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

2 ձու
1 թեյի բաժակ շաքարավազ
0,5 սուրճի բաժակ ձեթ
1 թեյի բաժակ մածուն կամ թթվասեր
0,5 թեյի գդալ սոդա
Ալյուր
Դարչին

Պատրաստման եղանակները

Վերցնում ենք 2 ձուն և հարում ենք` ավելացնելով 1 թեյի բաժակ շաքարավազ: Ավելացնում ենք 0,5 սուրճի բաժակ ձեթ: 1 թեյի բաժակ մածունը (թթվասերը) հարում ենք 0,5 թեյի գդալ սոդայով, այնքան մինչև փրփրի և ավելացնում ենք զանգվածին: Լավ խառնելուց հետո սկսում ենք ավելացնել ալյուրը` հավասարաչափ հարելով: Ալյուրը ավելացնելիս հարկ է լինել ուշադիր, քանի որ խմորը պետք է լինի ոչ շատ պինդ և ոչ էլ շատ թույլ:
Երբ խմորը արդեն պատրաստ է, վերցնում ենք մի փոքր մաս և կարկանդակի տեսք հաղորդում ու այդպես պատրաստոմ ենք փոքր կարկանդակներ: Խմորը մի փոքր կպչուն կարող է լինել, այդ իսկ պատճառով գերադասելի է ձեռքերը թաթախել ալյուրի մեջ: Դասավորում ենք թավայի մեջ և վրան շաղ ենք տալիս նախապես իրար խառնած դարչինն ու շաքարավազը: Դարչինն ու շաքարավազը պետք է վերցնել աչքաչափով, որ բավականեցնի բոլոր կարկանդակներին: Այն հարկավոր է ավելացնել մակերեսորեն:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կարկանդակ
Այցելուների արձագանքները (8):

Մի պորցիայից քանի՞ հատ է լինում։ Թողել է Սոնա-ը (6 Oct 2015) օրը

հիանալի բաղադրատոմս էր,շատ հավանեցի,շատ համեղ էր Թողել է Անի-ը (17 May 2015) օրը

Շատ համեղ էր․․․ Թողել է Լուսինե-ը (14 Sep 2014) օրը

Ինձ շատ օգնում է այս սայթը։ Թողել է Մարիամ-ը (28 Jul 2014) օրը

Շատ համեղ էր...Պարզապես ձեռքիս տակ դարչին չունեյ, դրա համար վրան գլազուր լցրեցի....նորից շատ լավ ստացվեց Թողել է Նելլի-ը (20 Feb 2013) օրը

Իսկ քանի՞ աստիճանի վրա Թողել է Սաթենիկ-ը (3 Jun 2012) օրը

Շատ համեղ էր... Թողել է Անահիտ-ը (26 Jan 2012) օրը

համեղ է Թողել է Աննա-ը (8 Aug 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.30/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (118 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Դեղձով Բլիթ Տորթ Սնիկերս Տրյուֆելներ Նեգրի ժպիտ

- Այս ռեցեպտը նայել են - 019330

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!