Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կոկոսով թխվածքաբլիթներ: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 3 Sep 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

350 գր. կոկոսի փաթիլներ,
1 տուփ խտացված կաթ,
1 հատ ձվի սպիտակուց,
50 գր. կաթնային շոկոլադ,
մի պտղունց աղ:

Պատրաստման եղանակները

Խտացված կաթը և կոկոսի փաթիլները միասին խառնել: Ձվի սպիտակուցները հարել աղի հետ, այնուհետև վրան ավելացնել վերոնշյալ խառնուրդը և փայտե գդալով խառնել: Այս զանգվածից փոքրիկ գնդիկներ պատրաստել և դնել տակդիրի մեջ (նախապես մեջ կալկա դնել): Եփել ջեռոցում 30-40 րոպե 120 աստիճան ջերմաստիճանում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կոկոսով թխվածքաբլիթներ
Այցելուների արձագանքները (3):

Շատ լավն է։ Թողել է Անի-ը (30 Mar 2016) օրը

Բարև Ձեզ, ես մի քանի անգամ փորձել եմ պատրաստել այս թխվածքաբլիթը, բայց ինձ մոտ այն այսպես չի ստացվում... Ձեր դրած նկարի տեսքից երևում է, որ այն չորոտ ու սիրուն տեսք ունի, բայց որ ես փորձել եմ պատրաստել, այն այդպիսին չի եղել...չի ուռել ու իր ջրային մասը իրանից անյատվում էր...ինչի՞ց կլինի: Թողել է Մարգարիտա-ը (14 Feb 2012) օրը

Շատ համով է ստացվում,եթե ամբողջովին ծածկեք շոկոլադով-տնական բաունտի է Թողել է Մերի-ը (17 Apr 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.38/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (81 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Համեղ բիսկվիտկաներ Բիսկվիթ Մարցեպան Լիմոնով տորթ Ելակով թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 012335

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!