Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Համեղ Ռուլետ: Տեղադրող` Գոհար | Ավելացման ամսաթիվ` 9 Nov 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

200 գր. շաքարավազ,
200 գր. ալյուր,
6 հատ ձու,
1 տուփ վանիլի փոշի,
1 թգ. սոդա,
1 պտղունց աղ:

Պատրաստման եղանակները

Ձուն լավ հարել, ընթացքում քիչ-քիչ ավելացնելով շաքարավազը, վանիլի փոշին, աղը և շարունակել բոլորը միասին հարել մի քանի րոպե: Ալյուրի մեջ լցնել սոդան, լավ խառնել և ավելացնել վերոնշյալ խառնուրդին և խառնել: Տակդիրի մեջ կալկա դնել, վրան ձեթ քսել, խմորը դնել մեջը և հավասարեցնել: Եփել ջեռոցում 15-20 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում:
Թեյի սրբիչի վրա շաքարավազ ցանել, այնուհետև տաք խմորը դնել սրբիչին: Հետո սրբիչի օգնությամբ զգուշությամբ փաթաթել և տալ ռուլետի տեսք: Պատրաստել այնպիսի կրեմ, որը ցանկանում եք:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Համեղ Ռուլետ
Այցելուների արձագանքները (3):

Շնորհակալություն ձեզ, շահ համեղ էր: Թողել է Մանյա-ը (9 Apr 2012) օրը

Շատ լավ ե ստացվել ինձ մոտ, ես փորձել եմ.. Թողել է Քրիստինե-ը (10 Jun 2011) օրը

Հիանալի է ստացվել: Թողել է Քրիստինե-ը (29 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.19/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (94 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Միմոզա Պաքսիմատ Կամ Տորթի Սփրոց Համեղ բիսկվիտկաներ Պեչենի Կոկոսով Ելակով կեքս

- Այս ռեցեպտը նայել են - 016279

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!