Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Համեղ և Արագ Պատրաստվող Տորթ: Տեղադրող` ԱՆի | Ավելացման ամսաթիվ` 2 May 2013
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր՝

6 ձու,
0,5 բաժակ շաքարավազ
4 բաժակ ալյուր

Կրեմ՝

1 տուփ խտացրած կաթ
կես տուփ կարագ
վանիլին։

Պատրաստման եղանակները

Ձվի սպիտակուցը և դեղնուցը իրարից առանձնացնել, սպիտակուցը հարել առանձին, դեղնուցը հարել շաքարավազի հետ միասին։ Լավ հարելուց հետո իրար միացնել սպիտակուցը և դեղնուցը։ Այնուհետև քիչ- քիչ ավելացնել ալյուրը և հարել հարիչով այնքան, մինչև զանգվածը կլնի միասեռ։ Պետք է ստացվի քիչ ծորացող խմոր։ Խմորը լցնել նախապես ալյուրով պատված տարրայի մեջ և թխել ջեռոցում 50 աստիճանում, շատ ցածր պետք է լինի տաքությունը։ Կամ թխել գազի վրա, շատ թույլ տաքության վրա։ Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, ապա բաժանել 2 մասի։ Խմորը իրար միացնել կրեմով և զարդարել ըստ ցանկության։

Կրեմի համար կարագը լավ հարել քիչ քիչ ավելացնել խտացրած կաթը, ապա վանիլինը։

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Համեղ և Արագ Պատրաստվող Տորթ
Այցելուների արձագանքները (1):

Հիանալի տորթ։ Թողել է Վիկա-ը (27 Jul 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.07/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (46 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Սնիկերս Թխվածք Մրջնաբույն Ռուլետ Կաթնաշոռով Դոնդող-Տորթ Քաղցր Երշիկ

- Այս ռեցեպտը նայել են - 010221

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!