Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Հայկական փախլավա: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 19 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

400 գր. կարագ,
5,5 բաժակ ալյուր,
12 ձու,
2 բանկա թթվասեր,
1թգ. սոդա,
1թգ. քացախ,
2 բաժակ ընկույզ,
շաքարավազ

Պատրաստման եղանակները

400 գր. կարագը և 5,5 բաժակ ալյուրը լավ խփել մինչ¢ ստացվի համասեռ զանգված: 6 ձվի դեղնուց, 2 բանկա թթվասեր` 1թգ. սոդայով, 1 ճգ. քացախով և 1 ճգ. շաքարավազով լավ հարել և ավելացնել խմորին: Հունցել և բաժանել 3 գնդի:
Միջուկ.- 6 ձվի սիտակուցը և 2 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ ընկույզ:
Թիթեղի վրա յուղ քսել, մի քիչ ալյուր ցանել, բացված մեկ գունդը դնել թիթեղի վրա, վրան լցնել միջուկից, բացել 2-րդ գունդը, դնել առաջին շերտի վրա, վրան նորից լցնել միջուկից, վրան ծածկել 3-րդ գնդով` վրան նորից լցնել միջուկ, ձու քսել և թխել ջեռոցում: Մոտ 5-10 րոպե սառչելուց հետո վրան լցնել 1 թեյի բաժակ մեղր և եռանկյունաձև կտրատել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Հայկական փախլավա Հայկական փախլավա Հայկական փախլավա Հայկական փախլավա Հայկական փախլավա
Այցելուների արձագանքները (5):

Կներեք, մի հարց, բաղադրության մեջ գրել եք 12 ձու, բայց երբ կարդում եմ պատրաստման եղանակը, այնտեղ 6 ձու է հարկավոր մեզ։ Խմորի մեջ 6 ձվի դեղնուց, իսկ միջուկի մեջ 6 ձվի սպիտակուց, այսինքն ստացվում է 6 ձու։ Հիմա ինչքան գցենք, 6 թե՞ 12։ Թողել է Սաթեն-ը (2 Feb 2013) օրը

Կներեք մի բան հարցնեմ : Թթվասերի մի բանկան 200գրամը վերցնել, թե 450-ը: Թողել է Անուշ-ը (21 Dec 2011) օրը

Հարգելի Հերմինե, Շնորհակալություն Ձեր մասնակցության համար: Մեր կայքում ռեցեպտները ավելացնում են մասնակիցները, այսինքն յուրաքանչյուր ոք կարող է ավելացնել ինչ բաղադրատոմս, որ ցանկանում է: Նառա-ն մեր մասնակիցներից է, հուսամ, որ նա շուտով կպատասխանի Ձեր հարցերին: Շնորհակալություն Թողել է Լուիզա-ը (15 Dec 2011) օրը

Նառա ջան, նորից Հերմինեն է, քանի՞ րոպե թխել հայկական փախլավան Եվ այդ խմորը սարքելուց հետո պե՞տք է սպասել մի քիչ , թե անմիջապես ավելացնել ամեն ինչ և բաժանել 3 գնդի: Թողել է Հերմինե-ը (15 Dec 2011) օրը

Շատ լավ բան ես մտածել Նառա ջան, ես շատ շնորհակալ եմ, որ պատրաստել ես այս էջը: Ես քեզ գրում եմ Ամերիկայից, և հավատա, որ ես շատ ունեի այս պրոբլեմը, ինչ պատրաստեմ ամեն օր և վերջապես գտա այս սայթը և շատ ուրախ եմ: Կարող եմ քեզ մի խորհուրդ տալ, եթե հնարավոր է, կարող ես ավելի շատ հայկական ռեցեպտներ դնել և ես շատ-շատ շնորհակալ կլինեմ: Սիրով, Հերմինեից: Թողել է Հերմինե-ը (15 Dec 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.29/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (150 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ընկույզով թխվածքաբլիթ Կարկանդակ Շոռակարկանդակներ Տորթ Բեզեյով Տորթ ԼԱՎԱ

- Այս ռեցեպտը նայել են - 025988

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!