Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Հրաշալի Թխվածք: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 12 Jul 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր:

4 սպիտակուց,
1 կամ 1/3 բաժակ շաքարավազ
4ճգ. մեղր
1/2թգ. սոդա
քացախ
150գր հալած կարագ
2,5 բաժակ ալյուր:

Կրեմ:
300գր. սերուցք
4 դեղնուց
1 բաժակ շաքարի փոշի
2 բաժակ խիտ թթվասեր
1ճգ կոնյակ (լիկյոր, օղի կամ վիսկի)

Միջուկ:
1 բաժակ մանրացված ընկույզ,
300գր. սև սալորի չիր:

Պատրաստման եղանակները

Թխվածքի լիստերի պատրաստման համար ձվի դեղնուցները առանձնացնել սպիտակուցից: Սպիտակուցը լավ հարել ավելացնել աստիճանաբար շաքարավազը, կարագը, մեղրը, սոդան քացախի հետ միասին խառնած և ալյուրը: Այս ամենը լավ հարել հարիչով: Խմորը բաժանել 3 մասին:
Թխել 180 աստիճան ջերմաստիճանում այնքան մինչև պատրաստ կլինի
Կրեմ: Կարագը, դեղնուցները և շաքարի փոշին լավ հարել, ապա աստիճանաբար ավելացնել թթվասերը և կոնյակը:
Միջուկ: Ընկույզը և սալորի չիրը մանր կտրատել:
Թխվածքի յուրաքանչյուր լիստ կրեմով պատել, ապա վրան սալորի չիր և ընկույզ ավելացնել: Ավարտելուն պես դնել սառնարանում մի քանի ժամ, իսկ հետո մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Հրաշալի Թխվածք Հրաշալի Թխվածք Հրաշալի Թխվածք Հրաշալի Թխվածք Հրաշալի Թխվածք Հրաշալի Թխվածք Հրաշալի Թխվածք
Այցելուների արձագանքները (8):

կրեմի մեջ գրված է 300 գր. սերուցք իսկ մի հարց կարելի է սերուցքային կարագ թե ոչ Թողել է Նաիրա-ը (22 Dec 2014) օրը

իսկ սերուցքը որտեղ օգտագործեմ? Թողել է Անի-ը (18 Sep 2012) օրը

Շատ հրաշալի խմորեղեն է, մերսի բաղադրատոմսի համար ** Թողել է Սաթենիկ-ը (5 Jan 2012) օրը

Շատ ախորժելի տեսք ունի Թողել է Գոհար-ը (13 Nov 2011) օրը

Շատ համեղ էր Թողել է Մարի-ը (30 Sep 2011) օրը

Շաաաաաաաաաաատ լավնա: Թողել է Աղավնի-ը (16 Sep 2011) օրը

Շատ համեղ խմորեղեներ են: Թողել է Սուսաննա-ը (16 Aug 2011) օրը

Շատ հետաքրքիր և համեղ թխվածք էր... Շնորհակալություն Ձեզ Թողել է Մարիամ-ը (25 Jul 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.32/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (98 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Նարնջով տորթ Թխվածք Բանան Լիմոնով տորթ Տորթ Բեզեով Մանկական Տորթ (Bob Esponja)

- Այս ռեցեպտը նայել են - 026750

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!