Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Մանկական Տորթ (Bob Esponja): Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 16 Sep 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`
5 ձու
1 բաժակ. շաքարավազ,
1 բաժակ մածուն ,
1,5թգ. սոդա,
100գր. փափկած կարագ
3 բաժակ ալյուր:

Կերմի համար`
1բաժակ կաթ,
3 գդ. Ալյուր,
2 բաժակ շաքարավազ,
վանիլին:

Պատրաստման եղանակները

Խմոր: 5 ձուն, 1բաժ. շաքարավազը շատ լավ հարել միասին, ավելացնել1 բաժ. մածուն , 1,5թգ.,սոդա, 100 գր. փափկած կարագ
3 բաժակ ալյուր, դառնում է թույլ խմոր: Կարող եք կակաո ավելացնել, ընկույզ, կտրտած շոկոլադ, սա արդեն ըստ ճաշակի:
Այս ամենը լցնում ենք լավ յուղած կաղապարի մեջ և թխում 175-180º-ի տակ:Սառչելուց հետո, կողքերից կտրում ենք մեր ուզած ձևը տալու համար:
Կրեմ: 1 բաժ. կաթը, 2 բաժ. շաքարավազը ,3 գդ. ալյուրը և վանիլինի միասին խառնել: Դանդաղ կրակի վրա եփել, մինչև թանձրանա: Ավելացնել մի կտոր կարագ:
Խմորը կարող ենք մեջտեղից էլ կտրել, 2 կամ 3 շերտեր դարձնել, հետո կրեմով կպցնել իրար: Կողքերին ու վրան էլ ենք կրեմ քսում: Տորթը ծածկում ենք դեղին ներկած մաստիկայով, ավելացնում ենք մնացած դետալները, ամեն մեկն իր համապատասխան գույնով ներկած, մաստիկայից ոտքեր ու ձեռքեր ենք սարքում, բերան, ատամներ, աչքեր: Մաստիկայի ռեցեպտը այս կայքում կա, շատ լավ բացատրած (փնտրեք-Պաքսիմատ Կամ Տորթի Սփրոց -Սոնա)
Տորթը պահում են սառնարանից դուրս, որ մաստիկան չպնդանա:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Մանկական Տորթ (Bob Esponja)
Այցելուների արձագանքները (2):

խմորի բաղադրությունը լավնե կպատրաստեմ ամպայման տեսքնել շատ ախորժելի է Թողել է Տաթև-ը (18 Aug 2012) օրը

շատ գեղեցիկ է, փոքրիկներն ամպայման ուրախ կլինեն, շնորհակալություն Թողել է Սոնա_fr-ը (27 Apr 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.44/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (73 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Բարբի տիկնիկ (Barbie, Барби торт) Ելակով թխվածք Համեղ Տոնական Տորթ Էկլեր Նեգրի ժպիտ

- Այս ռեցեպտը նայել են - 008998

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!