Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Մարցեպան: Տեղադրող` Տաթևիկ | Ավելացման ամսաթիվ` 14 Feb 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Նուշ /մաքրած և աղացած/ - 3 բ.
Շաքարավազ – 2 բ.
Ջուր – 1 բ.
Ձու – 2 հատ
Շաքար. Փոշի – 3-4 ճ.գ
Վանիլին – 1 թ.գ

Պատրաստման եղանակները

Կաթսայի մեջ ջուրը տաքացնել, ավելացնել շաքարավազը, խառնել, սպասել մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի և խառնուրդը մի քիչ եռացնել, վերցնել կրակից, խառնել: Այնուհետև ավելացնել նուշի փոշին, հարած ձուն, վանիլինը և 2-3 րոպե եռացնել: Հետո վերցնել կրակից, դատարկել նախապես շաքարի փոշի լցրած սեղանի վրա, լավ խառնել և գունդ սարքել, թողնել, որ սառչի, այնուհետև կառող ենք պատրաստել այն, ինչ ցանկանում ենք: Ցանկության դեպքում կարող եք օգտագործել հատուկ դրա համար նախատեսված գույներով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Մարցեպան Մարցեպան Մարցեպան
Այցելուների արձագանքները (8):

Շատ հետաքրքիր է։ Թողել է Նարե-ը (28 May 2016) օրը

իսկ ինչպես կարելի է փոշիացնել նուշը? Թողել է Աննա-ը (7 Mar 2013) օրը

Շատ հետաքրքիր ստացվեց: Թողել է Նարինե-ը (6 Oct 2012) օրը

փեթակում վաճառում են գույներ ու թխվածքների համար նախատեսված ցանկացած պարագաներ Թողել է Լուսինե-ը (23 Aug 2012) օրը

Ավելի հարթ լինելու համար պետք է լավ հունցել: Գույները պետք է խառնել ամենավերջում, հետո լավ հունցել: Իսկ գույները հատուկ թխվացքների խանութներում վաճառում են: Թողել է Տաթևիկ-ը (19 Feb 2012) օրը

Ինչպե՞ս պատրաստել, որ ավելի հարթ լինի: Թողել է Գայանե-ը (18 Feb 2012) օրը

Շնորհակալություն, իսկ կարող եք ասել, թե որտեղի՞ց կարող ենք գտնել տորթերի գույներ և ֆորմաներ: Թողել է Գայանե-ը (18 Feb 2012) օրը

Ի՞սկ գույնը, երբ ենք խառնում: Թողել է Արփինե-ը (16 Feb 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.31/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (102 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Մարկիզ Նեգրի ժպիտ Տորթ Բեզեով Կաթնաշոռով թխվածք Նարնջով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 021189

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!